Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանն այսօր՝ հունվարի 17-ին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ է ունենում թուրքական բարձր ղեկավարության հետ։ Օդանավակայանում նրան դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Թուրքիայի ու ևս 8 երկրների, ներառյալ Ադրբեջանի, զինված ուժերի ներկայացուցիչները համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսի մարզում՝ Հայաստանի հետ սահմանից ոչ շատ հեռու։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ուկրաինայի Դնեպր քաղաքում բազմահարկ բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ներառյալ 2 երեխա։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ 2023 թվականի համար պլանավորած 4 զորավարժություններից 3-ը կկայանան Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն։
Լսի՛ր շաբաթվա ամփոփումը, եթե չես հասցնում հետևել լուրերին, բայց ուզում ես տեղյակ լինել երկրում տեղի ունեցող ամենակարևոր իրադարձություններին։
Իրանում մահապատժի է ենթարկվել Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզե Աքբարին, որն ուներ իրանական և բրիտանական քաղաքացիություն։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրանական պետական լրատվամիջոցներին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում հաստատել է բրիտանական կողմի մտադրությունը ուկրաինական բանակին մատակարարել Challenger 2 տանկեր։
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի Հաբիմի հրապարակ, որպեսզի իրենց բողոք արտահայտեն նորընտիր վարչապետ Բենյամին Նեթանյահուի ու նրա կառավարության պլանների դեմ, որոնք ցանկանում են փոփոխություններ իրականացնել Իսրայելի դատական համակարգում։
Եվրամիությունը նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական, թվով 10-րդ փաթեթը, որը հնարավոր է պատրաստ լինի արդեն մինչև փետրվարի 24-ը, երբ լրանա Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման 1 տարին։
Բրիտանական պարբերականի տվյալներով՝ որոշումը կընդունվի մի քանի շաբաթների ընթացքում և մինչև ապրիլ ռազմաճակատ կուղարկվի մինչև կես միլիոն մարդ, «որպեսզի սկսվի նոր մասշտաբային հարձակում»։
Լաչինի միջանցքում պետք է վերականգնվի ազատ տեղաշարժը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը։
Լոնդոնի կենտրոնում՝ Յուսթոն կայարանից ոչ շատ հեռու, տեղի է ունեցել հրաձգություն։ Վիրավորվել են 21, 54, 48 և 41 տարեկան կանայք ու 12 և 7-ամյա աղջիկ երեխաներ։
Նեպալի իշխանությունների պնդմամբ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 72 անձինք զոհվել են։
Գիշերվա ընթացքում շարունակվել են փրկարարական աշխատանքները։ BBC-ի տվյալներով՝ փլատակների տակից հանվել է 38 մարդ, այդ թվում 6 երեխա։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 73 մարդ, որոնցից 14-ը՝ երեխաներ։
Պերուում նոր նախագահ Դինա Բոլուարտեի դեմ բողոքի ցույցերի ընթացքում արդեն իսկ զոհվել է առնվազն 48 մարդ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 12-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ձեռնպահ է մնացել Հայաստանում ՀԱՊԿ զորավարժության չեղարկման հարցի մեկնաբանումից։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Մոլդովայի ներկայացուցիչները չեն մասնակցում ԱՊՀ մակարդակով հանդիպումներին, իսկ ներկայումս Քիշնևում վերլուծում են այդ կազմակերպությունում մնալու նպատակահարմարությունը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Վրաստանի պարտաստակամությունը շարունակելու իրականացնել միջնորդի դերը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
Հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար, անհեթեթ են։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ներողության հարցը գտնվում է երկկողմ հարաբերությունների կենտրոնում՝ ֆրանսիացի պատմաբան Բենժամեն Ստորի զեկույցից հետո, որը կողմ էր արտահայտվել երկու երկրների հաշտեցման քայլերի օգտին՝ բացառելով, սակայն, ապաշխարհությունն ու ներողությունը։
Խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակի տրամադրման ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են մի շարք ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնումը։
Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման նոր հրամանատար է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել է Ուկրաինային փոխանցել Leopard տանկերի վաշտ։ Այդ մասին հայտնում է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Փարիզում սառը զենքով զինված տղամարդը հարձակվել է վեց ուղևորների վրա, որոնք քաղաքի հյուսիսային կայարաններից մեկում՝ Գար դյու Նորում սպասում էին գնացքի ժամանմանը։ BBC-ն գրում է, որ հարձակման հետևանքով մեկ մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը Երևանից չի ստացել Հայաստանի տարածքում «Անխախտ եղբայրություն - 2023» զորավարժությունների չեղարկման պաշտոնական ծանուցումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Լաչինի միջացքի շուրջ առկա իրավիճակը։
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուղարկման թեման մի քանի անգամ եղել է օրակարգում, սակայն ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի ու Երևանի համաձայնության պարագայում։
Ռուսաստանի իշխանությունները չեն զգուշացրել Չինաստանին այն մասին, որ պատրաստվում են լայնամասշտաբ ներխուժում սկսել Ուկրաինա մինչ այն պահը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման հրաման արձակեց։
Ադրբեջանը չի նախատեսում երրորդ պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբը մշակում է առաջարկներ 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու հնարավորության մասին ոչ թե Հայաստանի, այլ կազմակերպության անդամ այլ երկրի տարածքում։
ՀԱՊԿ-ն կհստակեցնի Հայաստանի դիրքորոշման մանրամասները, որը 2023 թվականին չի պատրաստվում ընդունել կազմակերպության զորավարժությունները։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նեթանյահուի խոսքով՝ այս պատժամիջոցները կապված են նախորդ շաբաթ պաղեստինցիների նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևի հետ, որով միջազգային դատարանին կոչ էր արվում հետաքննել պաղեստինյան տարածքների իսրայելական բռնազավթումը։
Ռուսաստանում զորահավաքի նոր ալիքի մասին կհայտարարեն ձմեռային տոներից հետո՝ հունվարի 15-ին։ Ինչպես ենթադրում են ուկրաինական հետախուզությունում, Ռուսաստանից կպահանջվի մոտ երկու ամիս, որպեսզի նախապատրաստեն զորամիավորումները
Լորա Քուփերը խնդրել է հրադադարի վերաբերյալ Պուտինի հայտարարությունն ընդունել մի փոքր թերահավատությամբ: «Դա այն նույն մարդն է, որն ասել էր, որ չի ներխուժի Ուկրաինա»,- նշել է նա։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային հատկացրել է ընդհանուր 3 միլիարդ 75 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։
Հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին Մաքքարթին ընտրությունների 15-րդ փորձից հետո միայն կարողացել է ընտրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ։ Նա ստացել է 216 ձայն, իսկ իր հիմնական մրցակից դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը՝ 212։
Թուրքիան ու Հայաստանը լուծել են երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների իրականացման համար խոչընդոտները։ Այդ մասին հայտնում է TRTHaber-ը։
Վեց կուսակցությունների ընդդիմադիր դաշինքը Թուրքիայում նախագահական ընտրություններին կներկայանա միասնական թեկնածուով։ Այդ մասին հայտարարել է դաշինքին անդամակցող «Ապագա» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանը ցանկանում է Սուրբ ծնունդն օգտագործել «որպես թաքստոց», որպեսզի կարճ ժամանակով կանգնեցնի Դոնբասում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը և «մոտեցնի տեխնիկան, սպառազինությունն ու զորակոչվածներին»։
Ամերիկյան քաղաքականության մեջ նման իրավիճակ չէր եղել 1859 թվականից ի վեր, երբ խոսնակի ընտրության համար պահանջվել էր 44 փորձ։ Վերջին հակառեկորդը` 9 փորձ, գրանցվել էր 1923 թվականին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինված ուժերի հրամանատարական կազմին հանձնարարել է հունվարի 6-ին, ժամը 12:00-ից մինչև հունվարի 7-ը, ժամը 24:00-ն հրադադարի ռեժիմ հաստատել Ուկրաինայում ռազմաճակատի ողջ երկայնքով։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հունվարի 3-ի գիշերը Զապորոժյեի մարզի Տոկմակ քաղաքին հասված հարվածի հետևանքով զոհվել և վիրավորվել է 80 ռուսաստանցի զինվորական։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։
Օրակարգում հիմնականը եղել է Ուկրաինայի հարցը, իսկ, տարածված հաղորդագրություններից ենթադրվում է, որ կողմերը չեն քննարկել արցախյան հիմնահարցն ու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամը։
Պակիստանի սենատը Խաղաղության նոբելյան մրցանակի է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա ջանքերի համար։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Հանրապետական Քևին Մաքքարթին, որն առաջադրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում, վեցերորդ անգամ անընդմեջ չի կարողացել ստանալ բավարար թվով ձայներ։ Ավելի քան մեկ դար անց առաջին անգամ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում ղեկավար ընտրել։
Ֆիլիպ Ռիքերը հունվարի 5-ից թողնում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն առաջիկայում նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։