Լոնդոնի կենտրոնում հրաձգության հետևանքով վիրավորվել է 4 մարդ
Լոնդոնի կենտրոնում՝ Յուսթոն կայարանից ոչ շատ հեռու, տեղի է ունեցել հրաձգություն։ Վիրավորվել են 21, 54, 48 և 41 տարեկան կանայք ու 12 և 7-ամյա աղջիկ երեխաներ։ BBC-ն, հղում անելով Լոնդոնի ոստիկանությունը, հայտնում է, որ կրակը բացվել է կայարանին հարակից փողոցով անցնող ավտոմեքենայից՝ եկեղեցու մոտ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում թաղման արարողություն։
Կանայք ու երեխաները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը կայուն է, երրորդը ծանր վիրավորում է ստացել։ 7-ամյա երեխայի վիճակի մասին դեռևս որևէ տվյալ չկա։
UPDATE: We have now confirmed that six people were injured in a shooting in Phoenix Road, NW1 earlier this afternoon.
— Camden Police (@MPSCamden) January 14, 2023
Among them is a seven-year-old girl who is in a life-threatening condition in hospital.
An urgent investigation is under way. https://t.co/s7hlgDQ4dE
Դեպքի վայր անմիջապես ժամանել են ոստիկանական ուղղաթիռն ու շտապօգնության ավտոմեքենաները։ Հրաձգության հետ կապ ունեցող անձանց ձերբակալության մասին չի նշվում։ Լոնդոնի ոստիկանությունը վկաներին կոչ է անում կապ հաստատել իրենց հետ։ Փողոցը, որտեղ տեղի էր ունեցել հրաձգությունը, ժամանակավորապես փակվել էր։
Լուսանկարիչ Սայմոն Լեմրոքը, որի հետ BBC-ին հաջողվել է խոսել, պատմել է, որ ժամանել է հրաձգության վայր այն պահին, երբ եկեղեցու այցելուներին արդեն տարհանում էին հետնադռնով։ «Այնտեղ միշտ շատ մարդ կա։ Բոլորը, որոնք ապրում էին մոտակայքում, եկել էին տեսնելու, թե ինչ է տեղի ունեցել։ Շոկ էր, բոլորը զարմացած էին։ Մարդիկ փորձում էին իմաստավորել կատարվածը։ Ոստիկանությունը և շտապօգնությունը շատ արագ ժամանեցին»,- պատմել է նա։
Կոլաժը՝ The Daily Mail-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել