HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևն ու Իտալիայի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են մի շարք ուղղություններով երկկողմ համագործակցության ընդլայնումը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ալիևը դրական է գնահատել ադրբեջանա-իտալական կապերի զարգացման տեմպերը՝ ընդգծելով Հռոմի ներդրումը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ Ադրբեջանի համագործակցության ամրապնդման մեջ։ «Պետության ղեկավարը նշել է, որ մեր երկրների միջև տարբեր ոլորտներում իրականացվում է հաջող համագործակցություն, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այդ համատեքստում նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է Հարավային գազային միջանցքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իտալացի նախարարը շնորհակալություն է հայտնել Ալիևին ադրբեջանա-իտալական փոխհարաբերությունների մակարդակի գնահատման համար։ Հանդիպման ընթացքում Ալիևն ու Կրոզետոն «նշել են լավ հեռանկարներն էներգետիկայի, շինարարության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, պաշտպանական արդյունաբերության և մյուս ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ»։

Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ որևէ խոսք չկա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կամ հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության քննարկման վերաբերյալ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter