HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պակիստանի Սենատը Էրդողանին ներկայացրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Պակիստանի Սենատը Խաղաղության Նոբելյան մրցանակին է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա ջանքերի համար։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի օրենսդիր իշխանության մարմնի որոշմանը։

Chairman Senate, Muhammad Sadiq Sanjrani through a letter has officially registered the nomination in favour of Turkish President @RTErdogan for the "Nobel Peace Prize" for his efforts to resolve the Ukrainian crisis in a letter addressed to Norwegian Nobel Committee...1/3 🇹🇷🇵🇰 pic.twitter.com/TdutdIrLcO

— Senate of Pakistan (@SenatePakistan) January 4, 2023

«Շնորհիվ անդադար ջանքերի, երկու կողմերի հետ ժամանակին և արդյունավետ փոխգործակցության՝ Էրդողանը միայնակ կանխարգելել է համաշխարհային աղետը»,- գործակալությունը մեջբերում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովին ուղղված՝ Պակիստանի Սենատի խոսնակ Սադիք Սանջրանիի ուղերձից մի հատված։

Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել էր, որ նախաձեռնել է Էրդողանին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրման գործընթաց։ Նա նշել էր, որ Թուրքիայի առաջնորդն առաջադրվել է «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում իր ներդրման համար»։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter