HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը չի զգուշացրել Չինաստանին Ուկրաինա ներխուժելուց առաջ

Ռուսաստանի իշխանությունները չեն զգուշացրել Չինաստանին այն մասին, որ պատրաստվում են լայնամասշտաբ ներխուժում սկսել Ուկրաինա, մինչ այն պահը, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման հրաման է արձակել։ Այդ մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով չինացի բարձրաստիճան 5 պաշտոնյայի։

Զրուցակիցներից մեկը պատմել է, որ Պուտինը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել էր 2022 թվականի փետրվարի 4-ին՝ Ուկրաինա ներխուժումից 20 օր առաջ, ասել է, որ Ռուսաստանը «չի բացառում ցանկացած հնարավոր միջոցի ընդունում», եթե ռուսական տարածքի վրա լինի հարձակում, և դա հանգեցնի մարդասիրական աղետի։

Financial Times-ը նշում է, որ Պուտինի ու Սիի զրույցի սղագրությունը չի հրապարակվել, այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե ինչի մասին են նրանք խոսել։

2022 թվականի փետրվարի հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ընդգծել էին, որ երկու պետությունների միջև բարեկամությունը «սահմաններ չունի, իսկ համագործակցության մեջ չկան արգելված գոտիներ»։

Ամերիկյան The Washington Post թերթի տվյալներով՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ռուսաստանը Չինաստանին բազմիցս խնդրել է տրամադրել ֆինանսական և տեխնոլոգիան օգնություն։ Պարբերականի աղբյուրները 2022 թվականի հունիսին այդ մասին բանակցությունները «լարված» էին անվանել։

Չինաստանը դիվանագիտական մակարդակում հանդես չի գալիս Ռուսաստանի դեմ, Պեկինը հանրայնորեն մեղադրում է Վաշինգտոնին՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով Ուկրաինայում հակամարտության մեկնարկի մեջ, իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ անվանում անօրինական։

Փոխարենը, Չինաստանը ՄԱԿ-ի քվեարկություններում, որոնք առնչվում են Ուկրաինա ներխուժմանը, ձեռնպահ է քվեարկում և հայտարարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին։ 

Լուսանկարը՝ Alexander Zemlianichenko/AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter