HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պերուում հակակառավարական ցույցերի հետևանքով զոհվել է 48 մարդ

Պերուում նոր նախագահ Դինա Բոլուարտեի դեմ բողոքի ցույցերի ընթացքումարդեն իսկ զոհվել է առնվազն 48 մարդ։ Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ոստիկանության հետ ցուցարարների ամենակատաղի բախումները տեղի են ունեցել երկուշաբթի օրը՝ հունվարի 9-ին։ Այդ օրը զոհվել է 17 մարդ։ Associated Press-ի տվյալնելով՝ ցուցարարները հարձակվել են ոստիկաններից մեկի վրա և այրել նրան։

Երկրի որոշ շրջաններում ցուցարարները փակել են փողոցները, իսկ Խուլիակա քաղաքում ցուցարարները փորձել են գրավել օդանավակայանը։

Դինա Բոլուարտեի երդմնակալության արարողությունը կայացել է դեկտեմբերի 8-ին։ Ավելի վաղ, նա զբաղեցնում էր Պերուի փոխնախագահի պաշտոնը։ Երկրի ղեկավարի պաշտոնին նրա նշանակումից հետո սկսվել են բողոքի ցույցեր։ Դեկտեմբերի 12-ին Բոլուարտեն առաջարկել էր 2024 թվականի ապրիլին անցկացնել արտահերթ ընտրություններ։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2026 թվականը։

Բոլուարտեն նախագահի պաշտոնն ստանձնեց այն բանից հետո, երբ Պերուի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն իմպիչմենտի ենթարկվեց, որից հետո նրան ձերբակալեցին։ Պերուի գլխավոր դատախազ Դանիել Սորիան հայտարարել էր Կաստիլյոյի նկատմամբ քրեական հետաքննության բացման մասին։ Նա մեղադրվում է լիազորությունների չարաշահման և ապստամբության հրահրման մեջ։

Դրանից մի քանի ժամ առաջ Կաստիլյոն փորձել էր ցրել խորհրդարանը և երկրում հայտարարել պարետային ժամ։ Նա արտակարգ դրության պայմաններում հանձնարարել էր կառավարություն ձևավորել և բարեփոխել դատական համակարգն այն բանից հետո, երբ խորհրդարանականները երրորդ անգամ քննարկման էին ներկայացրել նախագահին պաշտոնից հեռացման հարցը, ինչը կապված էր կոռուպցիոն սկանդալի հետ։

Լուսանկարը՝ Juan Carlos Cisneros / AFP - Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter