Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերը հունվարի 14-ի երեկոյան Ազովի ծովի վրա խոսցել են ռուսական А-50 հետախուզական ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում են «РБК-Украина»-ն, «Суспильне»-ն և «Громадьске»-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։
Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի ղեկավարի աթոռի համար պայքարող յոթ թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որի թեկնածությունն առաջադրել է իշխող «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան-խմբ.) կուսակցությունը։
Բաքվի վերաքննիչ դատարանը քննել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի վերաբերյալ վերաքննիչ բողոքը, որը շինծու գործի շրջանակներում այդ երկրում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ հայտարարել է Կիևին 2,5 միլիարդ ֆունտ օգնության մասին։ Այդ մասին բրիտանական վարչապետը գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն Reuters-ին ուղղված իր հայտարարության մեջ հաստատել է, որ Բաքվի կողմից ձերբակալվածը Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանն է։
Մոսկվան Lեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հասցեին հայ քաղաքական գործիչների մեղադրանքները «ապակառուցողական» է համարում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Միացյալ Նահանգները հավատում է Երևանի ու Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման հնարավորությանը։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանթ Փաթելը։
Ելիսեյան պալատը, վարչապետի պաշտոնում Գաբրիել Ատալի նշանակումից երկու օր անց, ազդարարել է կառավարության նոր կազմը։
Էստոնիայի իշխանությունները որոշել են մինչև 2027 թվականը Ուկրաինային 1,2 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնության փաթեթ տրամադրել։ Այդ մասին Տալլինում հայտարարել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին։ «Հետք»-ը ներկայացնում հարցազրույցին Հայաստանին և հայ-ադրբեջանական բանակցություններին վերաբերող հատվածները։
Գաբրիել Ատալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ։ Այդ մասին հայտնում է ֆրանսիական BFMTV-ն։ Վերջինիս փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 34-ամյա Ատալը զբաղեցնում էր Ֆրանսիայի կրթության նախարարի պաշտոնը։
Ֆրանսիայի կրթության նախարար Գաբրիել Ատալը վարչապետի պաշտոնում Էլիզաբեթ Բորնի հավանական իրավահաջորդն է։ Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրներին։
47-ամյա Քուրումը Թուրքիայի բնապահպանության նախարարությունը ղեկավարում էր 2018-2023 թվականներին։ Նախորդ տարվա մայիսին նա ընտրվել էր թուրքական խորհրդարանի անդամ՝ ղեկավարելով բնապահպանության հարցերով հանձնաժողովը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 23 հազարը։ TACC գործակալության փոխանցմամբ՝ նման տվյալներ է ներկայացրել Գազայի հատվածի ԱՆ-ն։
Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը հրաժարական է տվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի առաջնորդը, որն ընդունել է հրաժարականի վերաբերյալ Բորնի դիմումը, շնորհակալություն է հայտնել նրան։
Ճապոնիայում մի քանի օր առաջ գրանցված ավերիչ երկրաշարժից զոհերի թիվը հասել է 128-ի։ Այդ մասին հայտնում է Tokyo Shimbun պարբերականը։ Եվս 195 մարդ էլ համարվում է անհետ կորած։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է վերադասավորումներ իրականացնել ֆրանսիական կառավարության կազմում։ Journal du Dimanche շաբաթաթերթի տվյալներով՝ փոխարինման վտանգի տակ են Ֆրանսիայի վարչապետն ու որոշ նախարարներ։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում առկա լարվածության վերաբերյալ ու Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության կոչ է արել։ Այդ մասին հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Reuters-ը գրել էր, որ խոսքը «Ռադվան» էլիտար ստորաբաժանման հրամանատարներից մեկի մասին է, իսկ հարվածի հետևում, ենթադրաբար, կանգնած է Իսրայելը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի ընտրության մասնակցության իր մտադրության մասին։ Իր որոշման մասին Միշելը հայտնել է բելգիական De Standaard, Le Soir և La Libre պարբերականներին։
Ադրբեջանի զինված ուժերի հանգուցյալ գեներալ, այդ երկրի պաշտպանության նախկին փոխնախարար Ֆուադ Մամեդովը մեղադրվում է 15 միլիոն մանաթ (մոտ 9 միլիոն դոլար-խմբ.) հափշտակելու մեջ։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել են Բաքվի զինվորական դատարանից։
Այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացումը, որը կապահովի Թուրքիայի ուղիղ ցամաքային հաղորդակցությունը թյուրքական աշխարհի երկրների հետ, նախատեսվում է ավարտել 2028 թվականին»։
ԱՄՆ Պետքարտուղարությունն այդ որոշումը կայացրել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի եզրակացության հիման վրա, որը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական օբյեկտների ճակատագրի վերաբերյալ։
ԱՄՆ Այովա նահանգի Perry High School դպրոցում հինգշաբթի առավոտյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է մեկ դեռահաս, ևս հինգ մարդ էլ վիրավորվել է: Այդ մասին գրում է BBC-ն։ Հրաձիգը, ով նույն դպրոցի 17-ամյա աշակերտ էր, ինքնասպան է եղել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում խորհրդակցություններ կանցկացնի Գազայի հատվածում տիրող իրավիճակի և ընդհանրապես պաղեստինյան հակամարտության շուրջ:
Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի տեքստի հարցում, սակայն դեռևս առկա են չլուծված հարցեր: Այդ մասին գերմանական Berliner Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների պատասխանատվությունը, որը գրանցվել էր իրանցի հայտնի գեներալ Քասեմ Սոլեյմանիի գերեզմանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։
Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդ քաղաքի և Բելգորոդի շրջանի օդային տարածքում օդային 10 թիրախ են խոցել։ Այդ մասին հայտարարել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նախնական տվյալներով՝ կա 2 տուժած։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունվարի 4-ի երեկոյան Ղրիմի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացրել են ուկրաինական 36 անօդաչու թռչող սարք:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը խոչընդոտում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում մյուս երկրների ջանքերին։
Լատվիայի պետական անվտանգության ծառայությունն այդ երկրի տարածքում ձերբակալել է ՌԴ քաղաքացու, որը կասկածվում է ռուսական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեջ։ Ձերբակալությունն իրականացվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին։
Իսրայելի պաշտպանության բանակը երկրորդ օրն անընդմեջ գործողություններ է իրականացնում Հորդանան գետի արևմտյան ափին։ Այդ մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իրանի զինված ուժերի հրամանատարներին կոչ է արել ցանկացած գնով թույլ չտալ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բախում։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական այցն Անկարա, որը նախատեսված էր հունվարի 4-ին, հետաձգվել է: Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Այս գիշեր ռուսական զորքերը հրթիռակոծել են Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դոնեցկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը։
Իսրայելի իշխանություններն իրենց դաշնակիցներին հայտարարել են, որ կապ չունեն Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետ: Այդ մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը նախօրեին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ խուսափողական պատասխան է տվել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հարցին։
Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում բեկման հասնելու շանսերն ավելի շատ են։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը։
Իրանի առողջապահության նախարար Բահրամ Էյնոլահին հաստատել է Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով 95 մարդու մահվան մասին տեղեկությունը: Իրանական լրատվամիջոցները նաև տվյալներ են ներկայացրել 211 տուժածների մասին:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող «Ալռոսա» ընկերությունների խմբի և դրա գլխավոր տնօրեն Պավել Մարինիչևի նկատմամբ: Այդ մասին ասվում է ԵՄ խորհրդի մամլո հաղորդագրության մեջ։
Առնվազն 103 մարդ է զոհվել և ևս 141-ը վիրավորվել Իրանի Քերման քաղաքում գեներալ Քասեմ Սուլեյմանիի գերեզմանից մոտ 700 մետր հեռավորության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով։ Այդ մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Պատճառը Բեյրութում Իսրայելի կողմից շարժման փոխղեկավարի սպանությունն է։
2024 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Բելառուսից փոխանցվել է Ղազախստանին։
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության հաստատման հարցը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ կարող է ընդգրկվել հունվարին, երբ պատգամավորները վերադառնան ձմեռային արձակուրդից: Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով TRT Haber-ին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին կշարունակի աջակցություն ցուցաբերել Կիևին։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու հարցերը: Այդ մասին հայտնում է Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթվա վերջից մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ հետաձգել է Իսրայել իր այցը: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:
Նշվում է, որ երկու երկրների նախագահները նախ առանձնազրույց կունենան, ապա կկայանա Թուրք-իրանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 8-րդ նիստը:
Առնվազն 22 185 մարդ է զոհվել հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացվող հարձակումների հետևանքով։ Այդ մասին հայտնում է արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը։