Էրդողանն ու Ռայիսին քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:
Turkish President Erdogan and his Iranian counterpart Ibrahim Raisi in phone call:
— TRT World (@trtworld) April 10, 2024
- Discuss bilateral relations, regional and global issues
- Exchange Eid al Fitr greetings pic.twitter.com/d5owVcCdWQ
Թուրքական կողմի հաղորդագրության մեջ որևէ նշում չկա, թե արդյոք Էրդողանն ու Ռայիսին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել