Վերացվել է «Սիլ-Մաազա» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ «Սիլ-Մաազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգումների արդյունքում կատարված լաբորատոր փորձարկման արձանագրությամբ պարզվել է, որ վերացվել են «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» և «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակներում նախկինում հայտնաբերված խախտումները։
«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Սիլ-մաազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» և «Սիլ չիպո» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» արտադրատեսակների արտադրության կասեցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել