
Սև ծովի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել
Սև ծովի տարածքում` Ղրիմի արևմտյան ափի մոտ կործանվել է ռուսական Մի-24 ուղղաթիռ։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 07:00-ի սահմաններում), երբ ուղղաթիռը պլանային թռիչք էր կատարում: ՌԴ ՊՆ-ի նախնական տվյալներով՝ վթարի պատճառը տեխնիկական խափանումն է եղել։
Օդաչուների ճակատագրի մասին ոչինչ չի նշվում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունից քիչ առաջ Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել էին Ղրիմի տարածքում խոցված ռուսական Կա-27 ուղղաթիռի մասին։ Ավելի ուշ ուկրաինական կողմը նշել էր, որ ուղղաթիռը պայթել է օդում, իսկ դրա պատճառներն անհայտ են:
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել