Պաշտոնական ավտոներկրողներն առաջարկում են սերտիֆիկացնել ներկրվող բոլոր մեքենաները, այդ թվում՝ անհատներինը
Պաշտոնական ավտոներկրողները հայտարարում են, որ Հայաստանում ավտոներկրումների շուկան բարձիթողի վիճակում է և չկանոնակարգված։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների հայկական ասոցիացիայի (ԱՊՆԱ) ղեկավար Արտյոմ Պետրոսյանի խոսքով՝ իրենք առաջարկում են սերտիֆիկացնել ներկրվող բոլոր մեքենաները՝ թե՛ իրավաբանական անձանց, թե՛ անհատների։
Սերտիֆիկացումը ենթադրում է ավտոմեքենայի անվտանգության համակարգերի ստուգում, կառուցվածքային փոփոխությունների հայտնաբերում ու արձանագրում, էկոլոգիական չափանիշներին համապատասխանության գնահատում և այլն։ Ըստ Պետրոսյանի՝ այսօր էլ օրենքը պահանջում է դա, սակայն պետությունը հետևողական չէ։
«Հետքի» տաղավարում Արտյոմ Պետրոսյանի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչու է անհրաժեշտ ներկրվող մեքենաների սերտիֆիկացումը, ինչու պետք է սպառողները դրա համար հավելյալ գումար վճարեն, ով կշահի և ով կտուժի դրանից։ Քննարկել ենք նաև՝ արդյոք սերտիֆիկացումը չի դառնա հերթական ձևական փաստաթուղթը, ինչպիսին հաճախ տեխզննման կտրոնն է։
Անդրադարձել ենք նաև Հայաստան մեքենաների ներկրման միտումներին ու էլեկտրամոբիլների առատությանը։
Տե՛ս նաև՝
- Ավտոմեքենաների արտահանման բումը Հայաստանից, վրացական արգելքն ու անորոշությունը
- Հայաստան ներմուծվող մեքենաների քանակը կտրուկ աճել է. որտեղից և ինչքան է բերվում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել