Մեծ Բրիտանիան նախկինի պես աջակցում է Ուկրաինային և մտադիր է շարունակել իր աջակցությունը։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավար Ռիշի Սունակը։
ԱՄՆ-ն Ուկրաինային թույլ չի տվել ամերիկյան զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար։ Այդ մասին ամերիկյան ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բաքուն մի քանի օր առաջ Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը: Այդ մասին Բաքվում նախօրեին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։ Նման հայտարարությամբ TACC գործակալության փոխանցմամբ նախօրեին հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների թիվը հուլիսին Աստանայում կայանալիք գագաթնաժողովից հետոերկնիշ կդառնա Բելառուսի՝ կազմակերպության լիիրավ անդամ դառնալուց հետո։
Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա։ Նա կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի տելեգրամյան ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին կժամանի շվեյցարական Լյուցեռն, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։
Եվրոպական խորհրդի գործող ղեկավար Շառլ Միշելը փորձում է խանգարել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո կրկին զբաղեցնել Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա մատակարարելու և մինչև 2030 թվականի ավարտը թուրքմենական գազը Թուրքիա ներկրելու ժամկետը երկարաձգելու մասին:
ԱՄՆ նախագահի վարչակազմը չի բացառում Ֆրանսիայում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ջոն Քիրբին։
Թուրքիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին, իսկ այդ հարցը կքննարկվի միավորման նախարարների հանդիպմանը, որը նախատեսված է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Շվեյցարիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի մեծ պալատ՝ խմբ.) պատգամավորները դեմ են քվեարկել Պաղեստին պետությունը ճանաչելու մասին որոշմանը: Դրա անկախության ճանաչման օգտին կողմ է քվեարկել 61, դեմ՝ 131 պատգամավոր։
Բայդենի ուղերձում նշվում է, որ տարածաշրջանային կայունությունն ու փոխկապակցվածությունն ԱՄՆ-ի համար առաջնահերթություններ են:
Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Չինական «Chang'e 6» զոնդի վայրէջքի և թռիչքի մոդուլը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում՝ բնահողի հավաքման առաքելության շրջանակներում։
«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով տուժած է ճանաչվել ավելի քան 1700 մարդ: Այդ մասին հայտնում է Медиазона-ն՝ հղում անելով այս գործով 4 ֆիգուրանտների կալանքը երկարաձգելու մասին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանի որոշմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման ծրագրին:
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հաստատել է Ուկրաինայի և 15 այլ հրավիրված երկրների ու միջազգային կազմակերպությունների մասնակցությունը հունիսի կեսերին կայանալիք G7-ի գագաթնաժողովին:
Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ցզյունը կարծում է, որ Չինաստանը և ԱՄՆ-ն ավելի շատ «ռազմական փոխանակումների» կարիք ունեն: Նա այդ մասին նշել է Սինգապուրում ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ։
«Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանն անցած հանգստյան օրերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պաշտպանության նախարար դառնալու առաջարկ է ստացել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ:
2005-2013 թվականներին Իրանի նախագահի պաշտոնն զբաղեցրած Մահմուդ Ահմադինեժադն իր թեկնածությունն է գրանցել Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
Չինաստանի իշխանությունները Շվեյցարիայում խաղաղության գագաթնաժողովի կազմակերպիչներին տեղեկացրել են, որ չեն մասնակցի այդ հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների:
Սլովենիայի խորհրդարանը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այդ մասին հայտնում է Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը։
Կովկասում անվտանգության և խաղաղության հաստատումը պահանջում է համապարփակ և մշտական խաղաղության պայմանագրի կնքում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել Է Ադոլֆ Հիտլերի հետ:
Ինը թեկնածուներ պաշտոնապես գրանցվել են Իրանում նախագահական արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։ Գրանցման գործընթացը մեկնարկել հինգշաբթի օրվանից:
Հարձակմանը մասնակցել է մինչև 100 մարդ, կոտրվել են շենքի պատուհանները, դռները և վնասվել պատերը։
Ռուսական ռազմական տեխնիկաներում օգտագործվում են դետալներ, որոնք արտադրվում են արևմտյան երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Մեծ Բրիտանիայում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դուրս են գրել հիվանդանոցից և տեղափոխել տնային բուժման: Այդ մասին հայտնել է Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցը, որտեղ Սլովակիայի վարչապետը մայիսի կեսերին տեղի ունեցած մահափորձից հետո հոսպիտալացվել էր։
Ռուսաստանն ու Ուկրաինան փետրվարից ի վեր առաջին անգամ գերիների փոխանակում են իրականացրել: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է Գազայի հատվածում կրակի դադարեցման և պատանդների ազատ արձակման նոր ծրագիր, որը հիմնված է Իսրայելի նոր առաջարկի վրա: Բայդենի ելույթը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Ստամբուլի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել պաղեստինամետ ակտիվիստները: Ինչպես փոխանցում է TACC գործակալությունը, ընկերության աշխատակիցները չեն տուժել։
Եվրոպոլն իրականացրել է կիբեռհանցագործությունների դեմ ուղղված իր պատմության ամենախոշոր գործողությունը, ինչի հետևանքով Ուկրաինայի և Հայաստանի տարածքներում ձերբակալվել է 4 մարդ։
Նյու Յորքում երդվյալ ատենակալները Դոնալդ Թրամփի դեմ բիզնես հաշվետվությունների կեղծման գործով մեղադրական դատավճիռ են կայացրել: ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել բոլոր 34 կետերով։
Դանիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն ճանաչելու օրինագծին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թուրքիան հույս է հայտնում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը կհանգեցնեն նրանց միջև խաղաղության պայմանագրի կնքմանը: Այդ մասին նշվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա դրված վետոն։ Այդ մասին հայտնում է Paper Kartuli-ն։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը դրական հետևանքներ կունենա ողջ Հարավային Կովկասի համար։ Այդ մասին Թյուրքական երկրների խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների զարգացման հակառակորդների գոյության մասին:
Եվրամիության անդամ չորս երկրներ՝ Էստոնիան, Չեխիան, Նիդերլանդները և Շվեդիան, Եվրամիության իշխանություններին կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Վրաստանի նկատմամբ, եթե այդ երկիրն ընդունի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը:
Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Իսրայելի կապի նախարար Շլոմո Կարին հայտարարել է, որ չեղարկել է Associated Press (AP) լրատվական գործակալության սարքավորումների բռնագրավման և ամբողջ աշխարհում Գազայի հատվածից ուղիղ հեռարձակումը դադարեցնելու մասին ավելի վաղ տրված հրամանը:
Նորվեգիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այդ մասին մայիսի 22-ի առավոտյան հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն: NRK-ն հայտնում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի մայիսի 28-ին։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կլինիկական վիճակը, ում դեմ մայիսի 15-ին մահափորձ էր իրականացվել, լավանում է: Այդ մասին նշվում է Բանսկա-Բիստրիցա քաղաքի Ռուզվելտի անվան հիվանդանոցի գրառման մեջ, որը հրապարակվել է հիվանդանոցի ֆեսյբուքյան էջում։
Իրանական IRNA գործակալությունը հրապարակում է արել, որտեղ նշվում է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին և մյուս պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռի վթարման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայումս բարենպաստ հնարավորություններ կան Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, քանի որ երկու երկրների միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել։