
Ալիևը հայտարարել է սահմանի շուրջ Հայաստանի հետ պայմանավորվածությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում բարենպաստ հնարավորություններ կան Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգն առաջ մղելու համար, քանի որ երկու երկրների միջև արդեն դրական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ընդհանուր սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ: Այդ մասին, APA գործակալության փոխանցմամբ, նա ասել է Լատվիայի Սեյմի խոսնակ Դայգա Միերինայի հետ հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանը լուծել է այդ հակամարտությունը։ Այսպիսով, միջազգային հարաբերություններում մի հակամարտություն գտավ իր լուծումը։ Սակայն, չնայած դրան, ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ աշխարհում հակամարտությունների նոր օջախներ են ձևավորվում»,- շարունակել է նա։
Ալիևը դարձյալ անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։ Ըստ նրա՝ այդ մարմինը «ոչ մի արդյունքի չի հասել»։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել