HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին ԱՄՆ-ն կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հունիսի 15-ին կժամանի շվեյցարական Լյուցեռն, որտեղ տեղի կունենա Ուկրաինայի կողմից կազմակերպված խաղաղության գագաթնաժողովը: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։

«Փոխնախագահը կընդգծի վարչակազմի հանձնառությունը՝ աջակցելու Ուկրաինայի ջանքերին՝ ապահովելու Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ու ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների վրա արդար և կայուն խաղաղություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հարիսի հետ գագաթնաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինայում խաղաղության հասնելու միջազգային ջանքերը, տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ կողմերը ծրագրում են հանդիպմանը քննարկել նաև միջուկային և պարենային անվտանգության, ինչպես նաև ռազմագերիների փոխանակման հարցերը՝ «բոլորը բոլորի դիմաց» բանաձևով: Գագաթնաժողովին հրավիրվել է ավելի քան 160 պետություն։ Ռուսաստանը հրավեր չի ստացել։ Հայտնի չէ նաև, թե արդյոք Հայաստանը կմասնակցի գագաթնաժողովին։

Զելենսկին քննադատել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը։

«Կարծում եմ, որ դա շատ ուժեղ որոշում չէ: Ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը պետք է խաղաղության գագաթնաժողովին և պետք է նաև մյուս առաջնորդներին, որոնք նայում են ԱՄՆ արձագանքին: Նրա բացակայությանը միայն ծափահարելու է Պուտինը, ընդ որում՝ կանգնած»,- հայտարարել էր Ուկրաինայի առաջնորդը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Բայդենը բաց կթողնի գագաթնաժողովը, քանի որ այն համընկնում է Կալիֆոռնիայում կայանալիք նախընտրական քարոզարշավի համար անցկացվելիք դրամահավաքի հետ:

Լուսանկարը՝ Guardian-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter