Հետմահու պարգեւատրումից բացի՝ Գառնիկ Խաչատրյանի պատվին անվանակոչվել է նաեւ Գեղարքունիքի մարզի նրա հայրենի գյուղի՝ Ակունքի փողոցներից մեկը։
Մենք, ամեն դեպքում, պետք է գիտակցենք, որ մի քանի տարի գտնվելու ենք լուրջ տարածաշրջանային ցնցումների էպիկենտրոնում:
Այսօր՝ առավոտվա ժամը 7-ից, Կապանի լեռնահարստացման կոմբինատի («Չաարատ Կապան» ՓԲԸ) շուրջ 400 աշխատակից բողոքի ակցիա են կազմակերպել աշխատավայրում։
Գրեթե ամեն օր Լիլիան 10-ամյա որդու՝ Սարոյի հետ ծաղիկներ, խունկ ու ածուխ է վերցնում ու գնում ամուսնու գերեզման, որտեղ թաղված են նաեւ վերջինիս ծնողները։ Տնից գերեզման ոտքի ճանապարհ է։
«Եկեք մի ֆիլմ անենք այդ դաժան, չոր պարտության մասին, որ բոլորը նայեն, կինոթատրոններից գլուխները կախ դուրս գան եւ գնան վաղն առավոտից աշխատելու»,- ասում է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։
Ամուսիններն ասում են՝ կարեւորը տունը կա, մնացածն աշխատանքով կունենան։
Ջրականի (Ջաբրայիլ) Մարջանլու կոչվող տեղանքում ռազմաճակատը լիքն էր զոհերով։ Ռումբերի պայթյունների տակ Հրայր սարկավագը շրջում էր բաց դաշտում՝ փակելով զոհված տղաների աչքերը։
Մհերի սիրած անձրեւային եղանակը հիմա տան ներսում է, որտեղ, սակայն, ծածկոցով չեն փաթաթվում ու չեն հանգստանում անձրեւի ձայնից։ Այստեղ ցավն ու կարոտը շաղախվել են այդպես էլ չգաջած պատերին։
Պատերազմի ծանր օրերից էր: Զորամասի զորքը, որի գնդերեցն է տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, այդ օրը, մարտական առաջադրանքը կատարած, վերադարձել էր ուժասպառ: Տղաներն այնքան էին թուլացել, որ չէին կարողանում իջնել մեքենաներից:
Ինձ հաճախ հարցնում են՝ դժոխքը շոշափելի՞ իրողություն է։
Անի Նաջարյանը, ով այժմ Երեւանում է, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ քույրն արդեն Բեյրութում է՝ տանը, ու ինքը խոսել է նրա հետ։
Գյումրու երկհարկանի, երկաթյա տնակի բակում դարսված չոր փայտեր կան։ Ռաֆիկը հենվել է դրանց։ Արեւն ընկնում է աչքերին, որոնք տեսել են պատերազմի դեմքը։
Մենք ամուր կանգնած ենք այս հողի վրա, այստեղ խաբվածության զգացողությունն է, երբ մարդ ունի սեփականության վկայական Հայաստանի Հանրապետության կողմից, բայց Հայաստանի Հանրապետությունը տեր չի կանգնում այդ մարդու հողին, տանը, շենքին, բակին:
Արցախի, սփյուռքի եւ Հայաստանի Հանրապետության հայերին միավորողը նրանց էլիտաների՝ ղեկավարումը ստանձնելու, պետության եւ պատասխանատվության զգացում ունենալու անկարողությունն է:
«Հետքի» հարցին, թե որպես համայնքապետ կատարվողի մասին տեղյակ պահել է արդյոք ՀՀ ՊՆ-ին, Առուշանյանը պատասխանեց, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը նույն հատվածում են ծառայություն իրականացնում եւ իրենց վերադասին տեղյակ պահած կլինեն։
Սեւուկն այդ օրն անհանգիստ էր: Մի տարի առաջ, երբ նոր էին գնել, վայրի ձիու պես անսանձ ու կամակոր էր: Կարենից բացի՝ ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրան:
Մի վայրում էի, որտեղ ֆուտբոլի դաշտ կար։ Այնտեղ լեցուն վիրավորներ էին, որոնց բերել էին առաջնագծից։ Դա իրենց կյանքի վերջին հանգրվանն էր։ Վերջին վայրկյաններն էին, ու որեւէ բան չէիր կարող անել՝ իրենց օգտակար լինելու համար։
«Թատրոնում էինք, երբ Դավիթը տվեց Վարդանի գիրքն ու ասեց՝ Հակոբ, տղես երկար չի ապրի»,- հիշում է լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը: Երբ հարցրել էր, թե ինչի համար է էդպես մտածում, ասել էր՝ կկարդաս, կիմանաս։
-Չի ասել, թե շատ կներեք, փոխնախարար եմ, պիտի նստեմ քարտեզի դեմը, մտածեմ, չպիտի գնամ, նետվել է առաջ,- ասում է գնդապետի հայրը, հետո նրա հայացքի մեջ խտանում է զայրութը անպատասխան հարցերից։
Քանոնից, սակայն, երաժշտություն չհնչեց։ Արեգնազանն ասում է՝ խոնավությունը շատ է վնասել։ Հետո խոսում ենք նրա երկու դաշնամուրների մասին, որ մնացին Նոր Վերինշենում։ Ու տպավորություն է, որ այնտեղ մնաց նաեւ անհոգ օրերի մեղեդին:
Մենք լավ իշխանության եւ լավ ընդդիմության կարիք ունենք։ Միայն իշխանությունը հարց չի լուծում, եթե չկա հակակշիռ։
Գորիսի Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան է: Այն ընդգրկված է կառավարության կողմից 2005 թ. հաստատված ցուցակում, որտեղ ներառված են Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները։
Շուտով Միրիկի սարերը կծաղկեն, ու բազմագույն ծաղիկների բույրը կլցվի տներ։ Սակայն այնտեղ չեն լինի իսկական տանտերերը։
Իրանը, անգամ հայտարարելով, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, երբեք չի նշել, որ դա Իրանի համար կարմիր գիծ է հանդիսանում՝ փաստացի չառարկելով այդ տարածքների վրա Հայաստանի վերահսկողությանը։
«Եթե ես կարողանամ այս ծրագիրն իրականություն դարձնել, մեր երկրի վարչապետը պիտի ինձ հերոսի կոչում տա»,- հայտարարում է Վարդան Շահնազարյանը։
Հայկը ծնվել է 1991 թ․ սեպտեմբերի 21-ին։ «Մաման պատմում է, որ այդ օրը 6 երեխա է ծնվել։ Հետո պարզվեց, որ Հայկի ուսանողական ընկերներից մեկն էլ նույն օրն էր ծնվել»,- ասում է ավագ եղբայրը։
Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի պատմության դասարանն այսօրվանից կրում է գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի անունը:
Ամեն աշխատանքային օր 49-ամյա Մարալ Նաջարյանը, հավանաբար, բացում էր Բեյրութում գտնվող իր գեղեցկության սրահը, գուցե ուղղում «բաց է» ցուցանակը եւ պատրաստվում նոր աշխատանքային օրվան։
Չարենցավանի զինկոմիսարիատում մոտ 200 կամավոր շարք էին կանգնել։ Գեներալը, դիմելով նրանց, հարցրել էր, թե ոնց են տրամադրված։ Շարքից դուրս գալով՝ նրանցից մեկը պատասխանել էր՝ մարտական։
«Սա մեծ գործ է։ Մեր հերոսների անվամբ ենք խաղում։ Մենք երկու ազգերով ցեղասպանություն շատ ենք տեսել։ Մենք բախտակից ազգեր ենք։ Պիտի ցույց տանք, որ իրար թիկունքի ենք»,- ասում է Անահիտ Շառոեւը։
Մինչ օրս պաշտպանության նախարարության հայտարարած զոհվածների ցուցակներում չի նշվել Վարդան Զաքարյանի անունը։ Ծնողները որդու զոհվելու մասին իմացել են Վարդանի մարտական ընկերոջ հորից, ով այդ օրերին կամավորագրվել էր։
Նախասրահի լրագրասեղանի մոտ նստած երկու բուժակ ընկերները մերթ լուռ են, մերթ իրար պատմածն են լրացնում։ Նրանք պատերազմի դեմքը շատ մոտիկից են տեսել։
10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը՝ կուզեք սա դիտարկեք երազանք, կուզեք՝ նպատակ, բայց սա է այն գինը, որ մենք պիտի վճարենք աշխարհի երեսին ապրելու համար, եթե չենք ուզում վճարել պատերազմի զինվոր լինելով։
Զբոսավարները 2021 թվականին տուրիզմի ոլորտից առանձնապես ակնկալիքներ չունեն:
Զորամասում 20-ամյա կրտսեր սերժանտ Զավեն Եսայանին «հաջողակ» էին անվանում: Մարտական ընկերների ասելով՝ «էնքան փորձանքներից էր մազով պրծնում»:
Այրվածքաբանության ազգային կենտրոնի առաջին հարկում գտնվող անցակետում այցելուները հարցնում են թիվ 19 հիվանդասենյակի տեղը: Նրանց խնդրում են 10 րոպեից ավել չմնալ ներսում:
Գինեգործ Տիգրան Ավագյանը գինու բաժակը ձեռքին մոտենում է խմորման պահամանին։ Այդտեղից լցնում է մեկ քառորդ կարմիր գինի, փոքր-ինչ թեքում բաժակն ու ցույց տալիս երիտասարդ գինու գույնը։
Գյումրեցի ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանի սպայական գլխարկն այլեւս դրված է հյուրասենյակի պահարանի վրա՝ Վարդգեսի լուսանկարի կողքին:
Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ եթե իշխանությունները չկատարեն իրենց խոստումը, բողոքի ալիքն ավելի լայն թափ է առնելու։
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ վաղը մինչեւ ժամը 17։00 պետք է թողնեն զբաղեցրած դիրքերը։
Սաթենիկը լրագրասեղանին է դնում ամուսնու՝ մայոր Գառնիկ Խաչատրյանի պատվոգրերն ու մեդալների վկայագրերը: 4-ամյա Մարկն ու Մարիան արագ վազում են սեղանի մոտ ու առանց իրար հերթ տալու սկսում հավաքել պատվոգրերը:
Ամեն առավոտ Գնելը բացում էր մեքենաշինական արհեստանոցը Արմավիր քաղաքում: Բեռնատար մեքենաների վարորդները շատ լավ գիտեին նրան:
Լուսինեն գրապահարանի վրայից վերցնում է ամուսնու՝ Մնացականի նկարը եւ մոտեցնում բազմոցին։ Դավիթը վազելով բազմոցին է հասնում՝ գրկում հոր նկարը, ապա ձեռքով շոյում հոր դեմքը։
Խանութ գնալուց 6-ամյա Անահիտը սեւ ժապավենի վրա պատահական տեսել էր հոր՝ Արշակի անունը։
Պատերազմը դարձավ Արսեն Խաչատրյանի կյանքի ռեժիսորը: 19-ամյա կրտսեր սերժանտը նպատակ ուներ ռեժիսուրա եւ ոսկերչություն սովորել:
Այս պատերազմի ընթացքում անձնապես տեսա, որ այլեւս հնարավոր չէ իմ ծննդավայրում հոգեպես գոյատեւել։
Նոր տարվա կարմիր ու ոսկեգույն խաղալիքները թելից կախված են տան շքամուտքի առաստաղից։ Արեւի մի փունջ ընկնում է դրանց վրա։ Տանտիրուհին՝ 46-ամյա Արփինե Էգնատոսյանը, դրանք թողել է նախորդ Ամանորից։
Նոյեմբերի 22-ին 67-ամյա Էլիզա Պետրոսյանն ամուսնու հետ կնստի Ստեփանակերտ տանող ավտոբուսն ու կգնա տուն։
«Էրդողանն աշխարհում մամուլի ազատությունը սահմանափակող առաջնորդներից «ամենանեղացկոտն» է․ 2018 թ․ Լրագրողների միջազգային կոմիտեն (CPJ) Թուրքիայի նախագահին այսպես է բնութագրել։