«Հետք»-ը շարունակում է Երևանում փակված մակապարտեզների և դրանց տարածքների սեփականատերերի ուսումնասիրումը:
Երևանում փակված մանկապարտեզների թեման «Հետք»-ի ուշադրության կենտրոնում է: Այս անգամ կներկայացնենք Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում փակված մանկապարտեզների պատմությունը:
«Հետք»-ը կարողացել է պարզել, որ լուծարվելուց հետո մանկապարտեզների տարածքները դարձել են նախկին պաշտոնյաների և այլ քաղաքացիների սեփականությունը: