HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հոկտեմբերի 27-ին Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ուղաեկցությամբ: Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին տեղեկանում ենք «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պաշտոնական կայքէջից։

«Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին:

Շրջայցի ավարտին պարոն Թոմ Բերենդսենը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter