Սուրեն Պապիկյանը հանդիպել է Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի հետ
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Յարոմիր Զունայի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Չեխիա համագործակցությանը, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ՀՀ բանակի բարեփոխումներին և ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Երկուստեք կարևորվել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել