HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազայում հայկական լուսանկարչատները. Նագգաշեանի «Հրանդ» ստուդիան

Նագգաշեանների ընտանիքի պատմությունը 20-րդ դարի Մերձավոր Արևելքի պատմությունն է. հակամարտություններ, տեղահանություններ և այդ ամենը վավերագրող լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանը։ 

Հայոց ցեղասպանությունից փրկված ապագա լուսանկարիչ Հրանդը մեծացել է Բեյրութում, հետո տեղափոխվել Յաֆա։ 1948-ի արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով հաստատվել է Գազայում։ Այնտեղ Նագգաշեանը հիմնել է  «Հրանդ» լուսանկարչատունը, վավերագրել է պաղեստինցի փախստականների սոցիալական, մշակութային տնտեսական կյանքը։ Նագգաշեանի լուսանկարները բացառիկ տեղ են զբաղեցում արաբ և հայ լուսանկարչության պատմության մեջ՝ որպես 1950–1960-ական թվականների Գազայի մասին պատմող եզակի վկայություններ։ 

Հոկտեմբերի 17-ին Ա.զգային պատկերասրահում բացվեց պաղեստինահայ լուսանկարիչ Հրանդ Նագգաշեանի (1921–1991) առաջին ցուցահանդեսը Հայաստանում։ 

Գազայում հայկական լուսանկարչատան, Հրանդ Նագգաշեանի մասին «Հետք»-ը զրուցել է նրա որդու՝ ցուցահանդեսի առիթով Երուսաղեմից Երևան ժամանած Սարօ Նագգաշեանի հետ։

Ցուցահանդեսում ներկայացված են Նագգաշեանի զավակների՝ Սարօ և Անուշ Նագգաշեանների տրամադրած երեսուն մամուլային լուսանկարչական տպածոներ։ Դրանք համալրված են Նագգաշեանի ցուցահանդեսային բնօրինակ լուսանկարների՝ կանադահայ լուսանկարիչ Օշին Հարությունյանի պատրաստած յոթ նոր տպածոներով։ Համադրող՝ Վիգեն Գալստյան:

Հրանդ Նագգաշեանի լուսանկարների ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter