HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըմբիշ Կարեն Ասլանյանը` աշխարհի չեմպիոն, Գևորգ Թադևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը ոսկե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում: Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում 8։4 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամմադլիին ու հռչակվել աշխարհի չեմպիոն։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության է հասել ռումինացի մրցակցի նկատմամբ, ապա 1/8 եզրափակչում 8։0 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցչին։ Քառորդ եզրափակչում Ասլանյանը 9։0 հաշվով հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 12:4 հաշվով առավելության է հասել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանի նկատամամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալին՝ վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով առավելության հասնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ։

ԱԱ-ի բրոնզե մեդալը նաճելուն մոտ էր նաև 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիրը երրորդ տեղի համար պայքարում գոտեմարտել է Կուբայի ներկայացուցիչ Օրտա Սանչեսի հետ և 6։8 հաշվով զիջել մրցակցին։

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունն ավարտել են 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով։

Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Ասլանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter