HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում այսօր՝ 2026թ. հոկտեմբերի 21-ին վաղ առավոտյան, խուզարկություններ և այլ քննչական գործողություններ են իրականացվում Ստեփանավան համայնքում։ Ձերբակալվել է 14 անձ։

Հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ  անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն։ Կոմիտեն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում։ Սակայն, «Հետքի» աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածները «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրներ են։

Նշենք, որ 2026թ. հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքում անցկացվելու են համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ։ Ընտրապայքարին մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում պարբերաբար ահազանգել են, որ իրենց թիմակիցները ենթարկվում են քաղաքական հետապնդումների, օգտագործվում է վարչական ռեսուրս և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter