Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրենին
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է տեխնիկական համապատասխանեցման և հավաստագրման ծառայություններում մասնագիտացված՝ համաշխարհային առաջատար «ԴԵԿՐԱ» ընկերության գլխավոր տնօրեն Ստան Զուրկևիչի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան էր ժամանել COP17 համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններին և այդ համատեքստում համագործակցության հնարավոր հեռանկարներին: Մասնավորապես՝ քննարկվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի վերահսկման, տեխնիկական զննության ծառայությունների որակի բարձրացման, ճանապարհային անվտանգության բարելավմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել նաև արհեստական բանականության էկոհամակարգի և ենթակառուցվածքների զարգացման հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների ձևաչափով հստակեցնել հնարավոր ծրագրային ուղղությունները՝ դրանց վերաբերյալ առարկայական համագործակցություն սկսելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել