HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացումը՝ գոհունակությամբ նշելով, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Երկրի ղեկավարը կարևոր է համարել Նիդերլանդների դերը նաև Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման և մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման գործում։

Թոմ Բերենդսենը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և համոզմունք հայտնել, որ այս այցի արդյունքներով երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ կհաղորդվի։ Վերջինս հավելել է, որ Նիդերլանդները ողջունում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է շարունակել աջակցությունն այդ գործում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։

Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչը նպաստում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ու ընդլայնմանը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, այդ թվում՝ TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter