Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Զապորոժյեի մարզում ազատագրել են 7 բնակավայր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրոմովը։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամ է թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա, և որ իրենք հետևում են Իրանում ուրանի հարստացման գործընթացին:
Աֆրիկյան առաքելությունը, որն այս շաբաթ կայցելի Ռուսաստան և Ուկրաինա, բաղկացած կլինի ոչ թե յոթ նախագահներից, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ միայն չորսից՝ Զամբիայի, Կոմորյան Կղզիների, Սենեգալի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդներից:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով, պատրաստվում է այցելել Թուրքիա, սակայն դրա հստակ ժամկետներ դեռևս չկան: Այդ մասին Интерфакс-ին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայատարարություն է տարածել, համաձայն որի, իբր, Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետը գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից։
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հակված են դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետի երկարաձգման տարբերակին՝ նրա իրավահաջորդի թեկնածության համաձայնեցման հարցում առաջացած դժվարությունների պատճառով:
Հունիսի 14-ի գիշերը Հունաստանի ափերի մոտ շրջվել է Հյուսիսային Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող նավակը: Առնվազն 78 մարդ Է զոհվել, հայտնում է հունական ERT հեռուստաալիքը։
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է «Վրաստանի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Ոստիկանությունը խուզարկել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի տունը։ Քննչական գործողությունները իրականացվել են լիբիական իշխանությունների կողմից 2007 թվականին նրա ընտրարշավի հնարավոր ֆինանսավորման գործի հետաքննության շրջանակներում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կահիրեում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն հայտարարել է, որ Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ը կայցելի Չինաստան։ Նման հայտարարությամբ միաժամանակ հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարությունը և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի հետ է ու դա վրդովեցնում է Թուրքիային։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Եվդոկիմովը կադրային դիվանագետ է, ՌԴ ԱԳՆ-ում է 1981 թվականից։ Աշխատել է դիվանագիտական տարբեր պաշտոններում։ 2011 թվականից զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ ԱՊՀ 1-ին դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
Վերջինիս փոխանցմամբ՝ ռուսական զորքերը Սև ծովի ավազանից «Калибр» տեսակի չորս հրթիռ են արձակել Օդեսայի ուղղությամբ։ Քաղաքի ուղղությամբ արձակված չորս հրթիռներից երեքը հաջողվել է խոցել ՀՕՊ ուժերի կողմից։
Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին կարող է սպառնալ մինչև 22 տարի ազատազրկում, եթե նա մեղավոր ճանաչվի գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահման գործով։ Այդ մասին հայտնում է Vice News առցանց պարբերականը։
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում ավարտվել են որոնողափրկարարական աշխատանքներն, ինչն սկսվել էր նախորդ գիշեր ռուսական զինուժի կողմից այդ քաղաքի հրթիռակոծության պատճառով։ Ըստ այդմ, կա 11 զոհ։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո ինքը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը կզարգանա թուրքական մոդելով։ «Մենք դա հստակ տեսնում ենք»,- հավելել է նա։
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում միևնույն անձը կասկածվում է մի քանի հարձակման իրականացման մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Եվրոպական միությունը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանին և ի տարբերություն աշխարհաքաղաքական մյուս դերակատարների, գաղտնի օրակարգ չունի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 28-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ ռուսական զորքերի կողմից հունիսի 13-ի գիշերը Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Կրիվոյ Ռոգի քաղաքական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։
Թուրքիան պատրաստ է իր գլխավոր հյուպատոսությունը բացել Շուշիում։ Այդ մասին երեքշաբթի օրը՝ հունիսի 13-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված կազմով բանակցություններից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը։
Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն պնդել են, որ այդ հարցը պետք է դիտարկվի միջուկային ծրագրից առանձին:
Դանիան Ուկրաինային կմատակարարի 36 միլիոն դոլարի սպառազինություն։ Այդ մասին հայտարարել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենը։
Այն նախատեսված է հարց ու պատասխանի ձևաչափով։ Նիստի ընթացքում նախատեսվում է, որ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը հարցեր կուղղի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։
Երկուշաբթի օրը՝ հունիսի 12-ին Խերսոնի շրջաններից մեկում խեղդված են հայտնաբերվել մի կին և մի տղամարդ: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրառում է արել Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո, իր առաջին արտասահմանյան այցն է իրականացնում։ Հունիսի 12-ի ուշ երեկոյան նա ժամանել է Ադրբեջան, որտեղ նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։
87 տարեկան հասակում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Նրանց փոխանցմամբ՝ Բեռլուսկոնին մահացել է Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում։
Ուկրաինայի տարածքում մոտ 700 000 մարդ, Կախովկայի հէկ-ի ամբարտակի ավերումից հետո, զրկվել է խմելու ջրի հասանելիությունից։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել կազմակերպության անդամի իր կարգավիճակը գրեթե 6 տարի անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց դրա դադարեցման մասին։
Իրանն ու ԱՄՆ-ն մոտ են միջուկային ծրագրի մասով նոր համաձայնագրի ստորագրմանը։ Նման պնդում կիրակի օրը՝ հունիսի 11-ին հանդես է եկել իսրայելական Vesty.co.il-ը՝ հղում անելով Երուսաղեմում իր աղբյուրներին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է բանակցային գործընթացի հետևանքով Ուկրաինայից 94 ռազմագերու վերադարձի մասին։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի խոսքով էլ վերադարձել 95 ուկրաինացի։
«Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը և դրա ամերիկացի գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկի դիմել են չեղարկելու Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ՆՎԿՄԿ) տրիբունալի վճիռը, որը մերժել էր Հայաստանի դեմ 326 միլիոն դոլարի հայցը:
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 178 մարդու նկատմամբ, այդ թվում Ռուսաստանի սահմանադրական դատարանի աշխատակիցների։ Վլադիմիր Զելենսկու համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայք էջում։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցում է Հյուսիսատլանտյան դաշինքի 20 երկիր։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ֆրանսիայի նախագահն Իրանին զգուշացրել է «ինչպես անվտանգության, այնպես էլ մարդասիրական ոլորտներում լուրջ հետևանքների մասին»։ Ելիսեյան պալատի փոխանցմամբ՝ Մակրոնը Թեհրանին կոչ է արել անհապաղ դադարեցնել աջակցությունը։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Քենիայում իր դեսպանին, որը ռասիստական արտահայտությունների պատճառով հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Հունիսի 11-ի գիշերը Ռուսաստանի Կալուգայի մարզում 2 անօդաչու է ընկել։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Չեռնոգորիայում կիրակի օրը՝ հունիսի 11-ին մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) երկրի ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնք կգործեն մինչև տեղի ժամանակով 20:00-ն։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամ իր լիազորությունները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստացել է լոքդաունի ժամանակ Դաունինգ սթրիթում երեկույթների գործով եզրակացությունը։
Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժյեի մարզի արևմուտքում, Օրեխովոյից դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք հակահարձակման ժամանակ, հասել են լոկալ հաջողությունների։
ԱՄՆ հետախուզական արբանյակները Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի փլուզումից անմիջապես առաջ նույն հատվածում պայթյուն են գրանցել։ Այդ մասին The New York Times-ին պատմել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։
Շվեդիան հավանական է համարում, մինչ Հյուսիսատլանտյան դաշինքին պաշտոնական անդամակցությունը, իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հնարավորությունը, ինչը պայմանավորված է Ռուսաստանի կողմից առկա սպառնալիքներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կենտրոնական բանկի նոր ղեկավար է նշանակել։ Թուրքական ԿԲ-ն կգլխավորի Հաֆիզե Գայե Էրքանը։ Վերջինիս նշանակման մասին հրամանը Hürriyet-ի փոխանցմամբ հրապարակվել է պաշտոնական Resmi Gazete տեղեկագրում։
Եվրոպական երկրներում այն կարծիքին են, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է դառնա Եվրամիության անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։
Գլխավոր հանդիպումը կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նախագահ Զելենսկին նրան կընդունի Կիևի Մարինյան պալատում։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի հետ քննարկումներ են ընթանում տեխնիկական դետալների ուղղությամբ։
Օգնության նոր փաթեթում, մասնավորապես, ներառված են հակաօդային պաշտպանության Patriot համակարգերի համար լրացուցիչ զինամթերք, Puma տեսակի անօդաչու ավիացիոն համակարգեր և այլ սպառազինություն։