
Դանիան 36 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինություն կմատակարարի Ուկրաինային
Դանիան Ուկրաինային կմատակարարի 36 միլիոն դոլարի սպառազինություն։ Այդ մասին հայտարարել է Դանիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Լարս Լյոքե Ռասմուսենը։
Նա նշել է 2000 հրետանային արկերի մասին։ «Դա Ուկրաինայի կոնկրետ դիմումով է և կլինի մոտ քառորդ միլիարդ կրոնի չափով (ավելի քան 36 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այնպես որ դա էական ներդրում է, որի կարիքն Ուկրաինան ունի»,- հայտարարել է դանիացի քաղաքական գործիչը։
Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրման մասին որոշումն ընդունվել էր հունիսի 12-ին։ Անհրաժեշտ միջոցները կհատկացվեն հիմնադրամից, որի ստեղծմանը 2023 թվականի մարտի 15-ին հավանություն էին տվել դանիական խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը։ Հիմնադրամի միջոցների չափը կազմում է մոտ 7 միլիարդ կրոն (ավելի քան 101 միլիոն ԱՄՆ դոլար)։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել