Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ հունիսի 4-ին Ստամբուլում կընդունի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին։ Այդ մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։
Լիսակի տվյալներով՝ տուժածների թիվը հասել է մինչև 22-ի, որից 5-ը՝ երեխաներ են։
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ի երեկոյան՝ երդմնակալության արարողությունից հետո, հայտարարել է այդ երկրի նախարարների կաբինետի նոր կազմը, որտեղ գրեթե ամբողջությամբ փոփոխություններ են եղել, այդ թվում ԱԳՆ-ում և ՊՆ-ում։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դիմել է իր քաղաքացիներին՝ կոչ անելով խուսափել Իրան այցելություններից։ Նման հայտարարություն Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել է շաբաթ օրը՝ հունիսի 3-ին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմանակալության արարողությունից հետո տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ կարճ հանդիպում են ունեցել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Շվեդիան առաջիկայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ մասին նա նշել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում իր ելույթի ժամանակ։ Իր խոսքում ամերիկյան նախագահն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն դառնում է առավել ուժեղ և համախմբված։
Եվրոպական 8 երկրներ համաձայնվել են անդամակցել ավիացիոն կոալիցիային, որը Ուկրաինային կտրամադրի մարտական ավիացիա։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
Ուկրաինայի շուրջ ընթացիկ հակամարտությունը պետք է հանգեցնի նրան, որ Եվրոպական միությունը կտարածվի Եվրոպայի ողջ տարածքի վրա։ Այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Apple ընկերությունը հայտարարել է, որ չի համագործակցել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ՝ iPhone-ներում խոցելիություն ներմուծելու համար։ Ընկերության հայտարարությունը հրապարակել է Reuters գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Ուկրաինան արդեն այս տարի հնարավորություն ունի վերադարձնել Ղրիմը, որը Ռուսաստանին է միացվել 2014 թվականին։ Այդ մասին նա հայտարարել է The Washington Post-ին տված հարցազրույցում։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) «Mars Express» ուղեծրային ապարատի 20-ամյակի պատվին, առաջին ուղիղ հեռարձակումն է կազմակերպել այդ մոլորակի ուղեծրից։
Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլում հաղթած Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ հունիսի 3-ին թուրքական խորհրդարանում կտա նախագահի պաշտոնն ստանձնելու երդումը և պաշտոնապես կանցնի իր լիազորությունների իրագործմանը։
Ուկրաինան պատրաստ է հակահարձակման, որպեսզի ազատագրի իր տարածքները ռուսաստանցի բռնազավթիչներից, սակայն մեկնարկի ժամկետներն ու մանրամասներն անհայտ են։ Այդ մասին Վլադիմիր Զելենսկին հայտարարել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։
Առնվազն 288 մարդ է զոհվել և ևս 900-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգում մի քանի գնացքների բախման հետևանքով։
Առնվազն 20 պետության առաջնորդ և 45 նախարար հունիսի 3-ին Անկարայում կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Այհան Հաջիզադեն։
Մոսկվան հաշվի է առնում Երևանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության հարցում, սակայն շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մոսկվայում ընթանում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները։
Նախորդ տարի ողջ աշխարհում միլիոնատերերի թիվը էականորեն նվազել է։ 2022 թվականին մոտ 21,7 միլիոն մարդ, ինչը 3,3 %-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի, ունեցել է 1 միլիոն դոլարը գերազանցող կարողություն, առանց հաշվի առնելու անշարժ գույքը։
Բրազիլիայի նախկին նախագահ Ֆերնանդու Կոլոր դի Մելուն կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվել է 8 տարի 10 ամիս ազատազրկման։ Բրազիլիայի բարձրագույն դատարանը 73-ամյա նախկին նախագահին մեղավոր է ճանաչել կաշառակերության և փողերի լվացման մեջ։
Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո, անցած հանգստյան օրերին, Բայդենն ու Մաքքարթին ընդունեցին փոխզիջումային որոշում, ըստ որի առաջիկա 10 տարվա ընթացքում ամերիկյան բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 1,5 տրիլիոն դոլարով:
ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորված է այս տարվա օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում, կարող է տեղափոխվել Չինաստան։
Լատվիայի սեյմը ընտրել է երկրի նոր նախագահին։ Այդ պաշտոնը կզբաղեցնի արտաքին գործերի գործող նախարար Էդգար Ռինկևիչը։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել է վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։
Այդ մասին այսօր Քիշնևում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ Եվրոպական քաղաքական համայնքի II գագաթնաժողովի ժամանակ։
Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունները գործում են Բոննում, Համբուրգում, Լեյպցիգում, Մյունխենում և Մայնի Ֆրանկֆուրտում։ Գերմանական կողմը չի մանրամասնել, թե կոնկրետ որ գլխավոր հյուպատոսությունները կփակվեն։
Ադրբեջանը և Ռուսաստանը քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցերն և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցություններին։ Դրանք համապատասխանում են ողջ Հարավային Կովկասի շահերին։ Այդ մասին Մոլդովայում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը, Մոլդովայում Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ, կհաստատեն հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքը։
Գագաթնաժողովին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Մակրոն-Շոլց-Միշել հնգակողմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի հարցն ու դրույթները։
Nvidia ընկերությունը դարձել է միկրոչիպերի առաջին արտադրողը, որի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։
Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը կկայանա ամենամոտ ժամկետում, կողմերը կքննարկեն նաև հայ-ադրբեջանական սահմանին անձնագրային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերը։
Այդ մասին նշվում է այդ երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը կարող է զբաղեցնել այդ երկրի փոխնախագահի պաշտոնը։ Այդ մասին երեքշաբթի երեկոյան՝ մայիսի 30-ին գրել է Hürriyet-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։
Բրյուսելն ակնկալում է Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների շարունակություն։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Միացյալ Նահանգները հույս ունի, որ Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն արդյունավետ կլինի։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները «վերջիվերջո կայուն խաղաղություն կբերեն Կովկասին»։
Բրիտանացի գործարար, ֆիլանտրոպ և Պահպանողական կուսակցության հովանավոր Ջավադ Մարանդին ենթադրաբար ստացել է տասնյակ միլիոնավոր դոլարներ արտասահմանյան կասկածելի աղբյուրներից։ Այդ մասին հայտնում է OCCRP-ն՝ հղում անելով ադրբեջանական Meydan TV-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բաց հանդիպման ժամանակ չի ճանաչել Բախմուտի գրավման նորությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
Instagram-ը պատրաստվում է գործարկել սեփական տեքստային հավելվածը, որը կմրցակցի Twitter-ի հետ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բոյկոտ է հայտարարել վրացական Georgian Airways ավիաընկերությանը, որը շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումից հետո, իրականացրել էր Թբիլիսիից Մոսկվա առաջին թռիչքը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կնշանակի «ԱՄՆ-ում ժողովրդավարության վերջ», ինչպես նաև «ավարտ Ուկրաինայի համար»։ Այդպիսի կարծիք է հայտնել 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրած Հիլարի Քլինթոն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նա հանդիպել է Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Հնդկաստանի վարչապետների, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։
Թուրքիայի ավելի քան 470 հազար քաղաքացի, Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին օրը, արտասահմանում ու երկրի հսկիչ անցագրային կետերում կատարել է իր քվեարկությունը։
G7-ի և Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրված երկրների առաջնորդները կիրակի օրը՝ մայիսի 21-ին ավարտել են աշխատանքային օրակարգով նախատեսված բոլոր նիստերը։ Այդ մասին հայտարարել են գագաթնաժողովի կազմակերպիչները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական Բախմուտ քաղաքի նկատմամբ լիարժեք վերահսկողության մասին։ Այդ մասին ռուսական գերատեսչությունը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Լավրովի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարաները հայտարարել են, որ առանց Ղարաբաղում անվտանգության հետ կապված իրավիճակի բարելավման, խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը դժվար է:
Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը Բաքվում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարանա Մադհուսուդհանանայի հետ հանդիպման ժամանակ։