HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրոպական քաղաքական համայնքի 3-րդ գագաթնաժողովը կկայանա Գրանադայում

Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը կկայանա 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում։ Այդ մասին այսօր Քիշնևում հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի ժամանակ։

Հուլիսի 1-ից կես տարով Իսպանիային կփոխանցվի ԵՄ խորհրդի նախագահությունը։ «Իմ երկիրը կընդունի այս համաժողովի հաջորդ հանդիպումը։ Իսպանիան հոկտեմբերի 5-ին անհամբերությամբ սպասում է բոլորիդ հնամենի Գրանադա քաղաքում»,- հայտարարել է իսպանացի քաղաքական գործիչը։

Pedro Sánchez asegura en la Cumbre de la Comunidad Política Europea desde Moldavia que la próxima reunión de este foro será en Granada el próximo 5 de octubre

En directo en el #Canal24Horas
📺 https://t.co/vVRqw1kQ0I pic.twitter.com/PSOKDwV33z

— RTVE Noticias (@rtvenoticias) June 1, 2023

Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է Եվրամիության կողմից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Այս հարթակը նախատեսված է ողջ մայրցամաքում եվրոպական երկրների քաղաքական գործողությունների համակարգման, ինչպես նաև՝ ԵՄ անդամ չհանդիսացող գործընկերների հետ սերտ համագործակցության համար։

Այս ձևաչափով առաջին գագաթնաժողովը կայացել էր նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում։ Այս տարի այն ընթանում է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Գագաթնաժողովի ժամանակ կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որոնց մոտ 15 րոպե անց միացել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Լուսանկարը՝ spain.info-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter