Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ առաջիկա ժամանակաշրջանում այդ հարթակում կավելացվի աուդիո և վիդեո զանգերի գործառույթը։ Այդ մասին նա գրառում է արել իր միկրոբլոգում։
Նոր տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակը։ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում, ռուսական հարվածների հետևանքով, զոհվել է 8791 խաղաղ բնակիչ, ևս 14815-ն էլ վիրավորվել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին։
Գազայի հատվածի տարածքից Իսրայելի ուղղությամբ մայիսի 10-ի ցերեկն արձակվել է մի քանի տասնյակ հրթիռ։ Ինչպես գրում են իսրայելական լրատվամիջոցները, օդային տագնապի ազդանշանները հնչել են Սդերոտում, Աշքելոնում, ինչպես նաև Թել Ավիվում ու դրա արվարձաններում։
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին նախատեսված նախագահական ընտրություններում կհավաքի ձայների 52-53 %-ը։ Այդպիսի կանխատեսում է արել այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ թուրքական CNN Türk-ի եթերում։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը Կիևի երկնքում խոցել են 15 օդային թիրախ։ Այդ մասին հայտնել է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ-ն ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը։
Ավելի վաղ, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել էր, որ Լեհաստանը Ուկրաինային կփոխանցի МиГ-29 տեսակի 14 կործանիչ։
Իսրայելական բանակը հայտնել է, որ մայիսի 9-ի գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքում գտնվող «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման օբյեկտներին։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։
Հարվածների հետևանքով Խարկովի շրջանում կան փլուզումներ։ Տուժածների և փլուզումների մասշտաբների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 9-ի առավոտյան ժամանել է Կիև, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Բայրամովը Երևանին կոչ է արել «առավել շատ ջանքեր գործադրել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում կայացած քառօրյա բանակցությունների ժամանակ համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթներ։
Եվրամիությունը մայիսի 14-ին Բրյուսելում կազմակերպում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Բանակցությունները եռակողմ են լինելու, մասնակցելու է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջիկա կիրակի օրը՝ մայիսի 14-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, կհանդիպեն Բրյուսելում։
Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարները, փակ խորհրդատվական հանդիպման ընթացքում, պայմանավորվել են 12 տարվա բացակայությունից հետո Սիրիային ԱՊԼ վերադարձնելու մասին:
Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռոն Դեսանթիսը պլանավորում է հունիսին հայտարարել նախագահական հաջորդ ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ։ Այդ մասին շաբաթ օրը՝ մայիսի 6-ին գրել է The Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է իր մարտիկներին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։
Deutsche Welle-ն, հղում անելով իսրայելական լրատվամիջոցների, գրում է, որ միայն Թել Ավիվի կենտրոնում հավաքվել է մոտ 100 հազար մարդ։ Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել նաև Իսրայելի մյուս քաղաքներում։
8 մարդ է զոհվել և ևս 7-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքից հյուսիս գտնվող Ալլեն քաղաքի Allen Premium Outlets առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը, Անգլիայի տեղական իշխանության մարմինների ընտրությունների արդյունքներով, կստանա 2674 մանդատ, այն դեպքում, երբ իշխող Պահպանողական կուսակցությունը կունենա մոտ 2299-ը։
Միացյալ Նահանգները պատրաստվում է արագացված ընթացակարգով Թայվանին փոխանցել 500 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինություն։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի անթույլատրելիության մասին՝ հավելելով, որ իր և Թրամփի միջև ընդհանուր ոչինչ չկա։
Օգնության նոր փաթեթով Ուկրաինայի զինված ուժերին կհատկացվի 155 մմ տրամաչափով արկեր։ Նաև, եթե դրա կարիքը լինի, Եվրամիությունը կուղարկի հրթիռներ, որոնք ԵՄ անդամ երկրները կգնեն եվրոպական արտադրողներից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մայիսի 10-ին կմենկնի Մոսկվա՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ու Սիրիայի հարցով քառակողմ բանակցություններին մասնակցելու համար։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է ռուսական գերությունից «Азовсталь»-ի 42 մարտիկների ու 3 կանանց վերադարձի մասին։
Պարբերականը գրում է, որ Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցներն այնպիսի երկրների միջոցով, «ինչպիսիք են Ղազախստանը, Հայաստանը և ԱՄԷ-ն»։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության Patriot համակարգերը խոցել են ռուսական՝ «անխոցելի» համարվող «Кинжал» (հայերեն՝ Դաշույն) հրթիռը։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը։
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շաբաթ օրը՝ մայիսի 6-ին թագադրվել է Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում։ Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին սուրբ Էդվարդ Խոստովանողի թագը դրել է նոր միապետի գլխին։
Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Ինչպես գրում է Reuters գործակալությունը, սկանդալի պատճառող միգրացիոն խնդրի մասին ֆրանսիական կողմի արտահայտություններն են։
Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանից VIP անձանց ինքնաթիռների՝ երրորդ երկրներ թռիչքների համար, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Մայիսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լինն Թրեյսիի հետ։
Եվրոպական միությունը ողջունում է 4 օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև շարունակական փոխգործակցությունը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումն այլևս չի համարում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Այդ մասին նա հայտարարել է մայիսի 5-ին կայացած ասուլիսին։
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի փոխգործակցությունը ռուսական իշխանությունների հետ՝ ամերիկացուն «շուտափույթ տուն վերադարձնելու նպատակով»։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իրանը կարող է արտադրել բավարար հարստացված ուրան, որն անհրաժեշտ է հինգ միավոր միջուկային զենք արտադրելու համար։ Այդ մասին նա հայտարարել է Հունաստան իր այցի ընթացքում։
Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցների հերթական փաթեթում մտադիր է ներառել երրորդ երկրների միջոցով հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխող մեխանիզմ։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սերբիայի Մլադենովաց քաղաքային համայնքի Դուբոնա գյուղում հրաձգություն է եղել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, ևս 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է novosti.rs-ը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։ Այդ մասին փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծի ողջ երկայնքով լարվածությունը և պարբերական բախումները մտահոգություն են առաջացնում։ Այդ մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ուկրաինական ռազմաօդային հրամանատարության տվյալներով՝ անօդաչուն իրականացնում էր պլանային թռիչք և ինչ-որ պահի կորցրել է կառավարումը։
Պարբերականի տվյալներով՝ Բրաունը Բայդենի նախընտրելի թեկնածուն է։ Վերջինս փորձառու օդաչու է, որը զորքերի հրամանատարության փորձ ունի Մերձավոր Արևելքում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է այն ուղղությամբ, որ հունիսին կազմակերպի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի ու Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուի հանդիպումը։ Այդ մասին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Արկտիկան, որը երկար ժամանակ հեռու էր մնում աշխարհաքաղաքականությունից, կարող է դառնալ Արևմուտքի ու Ռուսաստանի ռազմավարական շահերի բախման հարթակ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Նրա խոսքով՝ «սպառազինության բացակայության պայմաններում վարձկանները դատապարտված են անհիմն մահվան»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, հայտարարել է, որ քննարկվում են «կոնկրետ պլաններ»։
Նրա խոսքով՝ բանակցությունների տեմպերը և հիմքերը, որոնք կողմերը դրել են, ցույց են տալիս, որ «խաղաղության պայմանագիրը գտնվում է հասանելի հեռավորության վրա»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին ժամանել է Նիդերլանդներ, այցելել Հաագա քաղաք, որտեղ գտնվում է Միջազգային քրեական դատարանը։