Լին Թրեյսին այցելել է Ռուսաստանում բանտարկված ամերիկացի Փոլ Ուիլանին
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Ռուսաստանում բանտարկված ԱՄՆ քաղաքացի Փոլ Ուիլանին։
«Փոլը անարդարացիորեն Ռուսաստանում փակի տակ է արդեն 4 տարուց ավելի, ու նրա ազատ արձակումը մնում է բացարձակ առաջնահերթություն»,- իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է Մոսկվայում ամերիկյան դեսպանությունը։
Today, Ambassador Tracy visited #PaulWhelan at IK17 prison in Mordovia. Paul has been wrongfully detained in Russia for more than 4 years, and his release remains an absolute priority. The U.S. government will continue to engage Russian authorities on his case so Paul can come… pic.twitter.com/0DzL2falKk
— Посольство США в РФ/ U.S. Embassy Russia (@USEmbRu) May 4, 2023
Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի փոխգործակցությունը ռուսական իշխանությունների հետ՝ ամերիկացուն «շուտափույթ տուն վերադարձնելու նպատակով»։
Նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանը ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբերին։ Նա 18 ամիս անց էր կացրել Մոսկվայի Լեֆորտովո մեկուսարանում, որից հետո, լրտեսության մեղադրանքով, դատապարտվել 16 տարվա ազատազրկման։
Ուիլանը հերքում է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։
Լուսանկարը՝ news.sky.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել