Գործակալության տվյալներով՝ ուկրաինացի զինվորականների ուսուցումը կսկսվի ամռանը և կընթանա Գերմանիայի Գրաֆենվեր ռազմաբազայում։ Ուսուցումը կտևի մոտ 10 շաբաթ։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ուսուցանել մոտ 250 մարդու։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որն արգելում է աշխարհագրական օբյեկտներին տալ անվանումներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի հետ։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Գերագույն ռադայի պաշտոնական կայք էջում։
Ռուսական շուկա Duracell-ի նոր մատակարարումներ չեն լինի, ընկերությունը միայն կվաճառի իր պաշարները։ Բացի այդ, կխզվեն Duracell-ի աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը։
Բրիտանական կառավարության փոխվարչապետ և Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը ապրիլի 21-ին հրաժարական է տվել պետական աշխատողներին բուլինգի ենթարկելու մեղադրանքների պատճառով։ Հրաժարականի վերաբերյալ նա գրառում է արել թվիթերյան իր էջում։
Ռուսաստանում Henkel-ն ունի 11 գործարան, որոնք արտադրում են, մասնավորապես, «Moment» սոսինձը, «Ласка», Persil, Losk, «Пемолюкс», «Дени», Vernel և այլ մաքրող ու լվացող միջոցներ։
Ուկրաինայի որոշ հիմնական դաշնակիցներ, այդ թվում ԱՄՆ-ն, դիտարկում են դեպի Ռուսաստան արտահանման մեծ մասի նկատմամբ ամբողջական արգելքի հնարավորությունը։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիմա Ալբանիա այցելելու համար Ռուսաստանի քաղաքացիները ստիպված կլինեն վիզա ստանալ՝ իրենց այցին համապատասխան։
Բաքուն վեց շաբաթ սպասում է Երևանից պատասխանի՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկներին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կենսաթոշակային բարեփոխումներին դեմ հանդես եկող քաղաքացիներին, որոնք կոչ էին անում նրան հրաժարական տալ, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ նախագահի պաշտոնից։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ հայտնի չէ իր տարածքում կազմակերպության առաքելությունը տեղակայելու Հայաստանի պատրաստակամության մասին:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության դադարեցումը շարունակում է մեծ նշանակություն ունենալ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը։
Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել Challenger 2 տեսակի 12 տանկ։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մամուլի ծառայությունը։
Առաջիկա մի քանի ամիսներին բնակչության թվաքանակի ցուցանիշով Հնդկաստանը կշրջանցի Չինաստանին և կդառնա աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը։
Այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինին, Ուկրաինան հայտարարել է, որ Բելառուսից, խորհրդակցությունների նպատակով, հետ է կանչում իր դեսպան Իգոր Կիզիմին։
Նրա խոսքով՝ վիճակագրության համաձայն, անհետ կորածների մոտ 65 %-ը ողջ են լինում և գտնվում գերության մեջ, մյուսները, հավանաբար, զոհվել են։
Politico-ն նշում է, որ որոշումը ընդունվում է «վարչակազմի համար այս զգայուն պահին», երբ Վաշինգտոնը փորձում է հարթել լարվածությունն ու աջակցել Պեկինի հետ առևտրային կապերին։
Բացի այդ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինա է մատակարարվել Mercedes-Benz Zetros տեսակի 16 բեռնատար և սահմանների պահպանության տրանսպորտային 2 միջոց։
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Չանֆեն մասնավոր հիվանդանոցում հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 29 մարդ, այդ թվում 26 պացիենտ, մեկ բուժքույր, մեկ ասիստենտ և հիվանդներից մեկի հարազատը։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները «հիմա հանդիսանում են միակ իրական, ռեալիստական բազան կարգավորման համար»։ «Ուստի բոլոր դրույթների իրականացման ճանապարհով առաջխաղացումը համարում ենք անայլընտրանք և անհրաժեշտ բոլորի համար»։
Ռուսաստանցի ու միջազգային բազմաթիվ գործիչների ու իրավապաշտպան կառույցների պնդմամբ՝ այս քայլով ռուսական իշխանությունները «վրեժ են լուծում ընդդիմադիր քաղաքական գործչից՝ իր հակապուտինյան հայացքների համար»։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը մինչ այդ Հայաստանում զբաղեցնում էր ԱՄՆ դեսպանի պաշտոնը, «Լեֆորտովո» քննչական մեկուսարանում առաջին անգամ այցելել է The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչին։
Պենտագոնից և ամերիկյան հետախուզությունից արտահոսած փաստաթղթերում, որոնք բաց հասանելի էին դարձել, ուկրաինական բանակի պլանավորված հարձակման (կամ ինչպես նշվում է մի շարք աղբյուրներում՝ հակահարձակման) ժամանակահատված է նշվում 2023 թվականի ապրիլի 30-ը։
Նշանակված պատժաչափերից ամենախիստը դատարանը սահմանել է «Тор» տեսակի ՀՕՊ համակարգի օպերատորի նկատմամբ, որն առանց հրամանատարի հրամանի երկու հրթիռ էր արձակել Boeing 737-800-ի ուղղությամբ՝ կարծելով, թե դա թշնամական ինքնաթիռ է։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին գրավոր հրավեր է ուղարկել այցելելու Թեհրան։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 17-ին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել այն մասին, թե արդյոք իր թեկնածությունը դարձյալ կառաջադրի Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Քաղաքային իշխանությունների խոսքով՝ զինված տղամարդիկ թիրախային ուղղվել են այցելուների մի խմբի ուղղությամբ և կրակ բացել։ Այնուհետ նրանք վնասել են լողավազանի մոտ տեղադրված անվտանգության տեսախցիկներն ու թաքնվել։
Շվեդիայի դատախազությունն ազատ է արձակել ՌԴ քաղաքացուն, որը ձերբակալվել էր Գյոթեբորգ քաղաքում արդյունաբերական լրտեսության կասկածանքով։ Այդ մասին նշվում է շվեդական գերատեսչության կայք էջում։
G7-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ժամանել են ճապոնական Կարուիձավու քաղաք (Նագանո պրեֆեկտուրա), որտեղ ապրիլի 16-18-ը կկայանա G7-ի արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են այս ամսվա սկզբին Մակրոնի՝ Չինաստան այցի արդյունքները։
Անօդաչուն խոցվել է ամերիկյան ուժերի կողմից, որոնք գտնվում էին ռազմաբազայի տարածքում։ Այն ուսումնասիրության նպատակով փոխանցվել է Համակարգման ու մշտադիտարկման իրաքյան միացյալ կենտրոնին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է գերիների փոխանակման մասին, որի արդյունքում Ուկրաինա է վերադարձել 130 ռազմագերի։
PST-ի տվյալներով՝ դիվանագետները փորձել են հավաքագրել մարդկանց որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելու, գաղտնալսման ու առաջատար տեխնոլոգիաների ձեռքբերման նպատակով։
Զելենսկու հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել 351 ֆիզիկական անձանց և 241 ընկերության նկատմամբ, որոնք ծառայություններ են մատուցում նաև թվային տեխնոլոգիաների ոլորտում։ Դրանց թվում են «Яндекс»-ը և VK-ն։
Ցանկում ներառվել են նաև պետությունների մի քանի ղեկավարներ, այդ թվում, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
Արձակումն իրականացվել է Ֆրանսիական Գվիանայում գտնվող Կուրու տիեզերակայանից։
Հրդեհը տեղի է ունեցել ապրիլի 10-ին Դիմիթ քաղաքի մոտ տեղակայցված South Fork Dairy ֆերմայում։ Կրակը տարածվել է անասնագոմի ուղղությամբ։ Փրկարարները փրկել են ֆերմայի մեկ աշխատակցի։ Թե ինչն է դարձել հրդեհի պատճառ, անհայտ է։
Նրան ձերբակալել են ապրիլի 13-ի երեկոյան Գյոթեբորգ քաղաքի Preem ընկերության նավթավերամշակման գործարանի տարածքում։
Ամերիկյան հետախուզության զեկույցում նշվում է, որ ստացված հետախուզական տվյալների համաձայն, միայն ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության 346-րդ բրիգադի 900 ծառայակցից մնացել է 125-ը։
Նրա խոսքով՝ գաղտնի փաստաթղթերի հրապարակումը որևէ կերպ չի ազդի Ուկրաինայի ու նրա դաշնակիցների հարաբերությունների վրա։
COVID-19-ի հայտնաբերումից ավելի քան երեք տարի անց՝ վիրուսի ծագման շուրջ դեռևս ընթանում են թեժ բանավեճեր։ Այս հարցը լուրջ հակասություններ է առաջացրել գիտական համայնքում և նույնիսկ ամերիկյան կառավարական մարմիններում։
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիսիդան զրուցում էր իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ և պատրաստվում ելույթով հանդես գալ Սայգասակի ձկնորսական նավահանգստում։
Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պեկինը զենք չի վաճառի Ուկրաինայում հակամարտության կողմերին և կվերահսկի երկակի նշանակության ապրանքների արտահանումը։
Վաշինգտոնի փոխանցմամբ՝ այդ միջոցները, «ԵՄ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և մյուս կազմակերպությունների օգնության հետ միասին, հնարավորություն կտա ուկրաինական կառավարությանը կարևորագույն ծառայություններ մատուցել իր քաղաքացիներին»։
Այն ճշգրտող հարցին, թե արդյոք այդ որոշման վրա ազդել է ընտրություններին Թրամփի մասնակցության որոշումը, Պոմպեոն բացասական է պատասխանել։ Ընդորում, նա ընդգծել է, որ կաջակցի ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից ցանկացած թեկանածուի։
Ամերիկյան առաջնորդը, խոսելով իր թեկնածության առաջադրման մասին, ընդգծել է, որ Իռլանդիա իր այցը միայն ամրապնդել է իր լավատեսությունը այն ամենի նկատմամբ, ինչը կարող է լինել։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը մասամբ օրինական էր ճանաչել կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը և հավանություն տվել կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից 64-ը բարձրացնելուն։
Ռուսական զորքերը հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքը։ Դրանք ընկել են բնակելի բազմահարկ շենքերի շրջանում, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Վադիմ Լյախը։
Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը։