Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունները համարում է սադրանք և Վաշինգտոնին ու Սեուլին զգուշացնում, որ նրանք գործ ունեն միջուկային պետության հետ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատրաստվում են դատել գործարար փաստաթղթերի կեղծման համար, նրա նկատմամբ կառաջադրվեն «բազմաթիվ մեղադրանքներ»։ Այդ մասին հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի, որոնք ծանոթ են գործի նյութերին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ ապրիլի 1-ին հայտարարել է, որ մեկ ժամ շարունակ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ։ Նրանք քննարկել են պաշտպանական ոլորտում երկու երկրների փոխգործակցությունը:
Ուկրաինայի նախագահի հետ միասին այնտեղ են եղել նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերը, Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Քանանի Չաֆիի խոսքով՝ այդ համագործակցությունը «դավադրություն է, որն Իսրայելն Ադրբեջանի տարածքում պատրաստում է Իրանի դեմ»։
Թուրքիայի կողմից անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացումը վերացրել է վերջին խոչընդոտը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համար 15,6 միլիարդ դոլարի չափով քառամյա վարկը։ Այդ մասին նշվում է Հիմնադրամի պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանի տարածքում, կոչ է արել լքել այդ երկիրը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրա խորհուրդը տարածվում է նաև բոլոր լրագրողների վրա։
ԱՄՆ-ն երկուշաբթի օրը կհայտարարի Ուկրաինային 2,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան անանուն երեք պաշտոնյայի։
Ինչպես պնդում է ամերիկյան կողմը, Մկրտիչևը 2022 թվականի վերջին և 2023 թվականի սկզբին ներգրավված է եղել Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի միջև ավելի քան երկու տասնյակ զենքերի ու սպառազինության առքուվաճառքի կազմակերպման գործընթացին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը ժամանակավորապես սահմանափակել է այդ երկրի տարածքում ChatGPT չաթ-բոտի կիրառումը, որը թողարկվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնից ազատել է այդ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին այն բանից հետո, երբ վերջինս հանրայնորեն կոչ արեց կառավարությանը դադարեցնել վիճահարույց դատական բարեփոխումների ընդունումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում։ Այդպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել «Россия 24» հեռուստաընկերության եթերում։
Ֆրանսիայի արևմուտքում՝ Սենթ Սոլին դեպարտամենտում ֆերմերային տնտեսությունների ոռոգման համար ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ։
Զուգահեռաբար, արևմտյան դիտորդները Թուրքմենստանում ընտրությունները չեն համարում արդար և ազատ։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, քվեաթերթիկներում չկա ընդդիմադիր որևէ քաղաքական գործիչ, իսկ երկրում գործում է քաղաքական կոշտ գրաքննություն։
Շաբաթ օրը երեկոյան Իսրայելում ընդդիմության բողոքի ցույցի մասնակիցների ընդհանուր թիվը, ըստ կազմակերպիչների, հասել է 630 000-ի։ Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը։
Պատճառը Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում դիրքային որոշակի առաջխաղացումն է։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Ռուսաստանը պատրաստվում է կենտրոնանալ ուկրաինական նոր հակահարձակման և պաշտպանության վրա։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ դրա համար երկրին անհրաժեշտ է զենքի լրացուցիչ աջակցություն, մասնավորապես, ծանր սպառազինություն ու կործանիչներ։
Ուկրաինան Ռուսաստանին է փոխանցել ծանր վիրավորում ունեցող բոլոր գերիներին։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբը։ Մոսկվան դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։
Առաքելության զեկույցը տվյալներ է պարունակում առնվազն 25 ռուսաստանցի և 15 ուկրաինացի ռազմագերիների մահապատժի վերաբերյալ։
ՀԱՀ կառավարությունը դիտարկում է բոլոր տարբերակները, որպեսզի խուսափի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման վերաբերյալ օրդերի կատարումից, եթե վերջինս որոշի մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների աջակցմանը։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, որը համարվում է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրման պայքարում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ»։
Սլովակիան Ուկրաինային է փոխանցել МиГ-29 տեսակի առաջին 4 կործանիչները։ Այդ մասին հայտարարել է Սլովակիայի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադը։
Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունը դեռևս պետք է վավերացնեն Հունգարիան և Թուրքիան, սակայն հաստատման գործընթացն ավարտվել է։
Զապորոժյեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևի խոսքով՝ 18 մարդ տուժել է, նրանցից երկուսը 7 և 9 տարեկան երեխաներ են։ 11 մեծահասակ էլ հոսպիտալացվել, որից 4-ը գտնվում է ծանր վիճակում։
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի նախագահական ընտրություններում, որը նշանակված է այս տարվա մայիսի 14-ին, չի առաջադրի իր թեկնածուին։ Այդ մասին հայտարարել է կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանը։
Մարտի 22-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերի Սևծովյան նավատորմը Սևաստոպոլի հատվածում ենթարկվել է ուկրաինական ծովային անօդաչուների հարձակմանը։ Այդ մասին հայտարարել է դաշնային նշանակության այդ քաղաքի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը։
Ուկրաինական պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արձակվել է 21 դրոն, որից 16-ը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Ուկրաինական ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ անօդաչուներն արձակվել էին Ռուսաստանի Բրյանսկի մարզից։
Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր չինական ընկերությունները Ռուսաստան են մատակարարել 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով անօդաչուներ և դրանց դետալներ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ռուսական մաքսային ծառայության տվյալներին։
Սպիտակ տունը Հայաստանին և Ադրբեջանին լարվածության թուլացման կոչ է արել։ Այդ մասին ադրբեջանական Turan պարբերականի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Լեռնային Ղարաբաղում անվտանգության հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների ու Բաքվի միջև։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՆԱՏՕ-ն քննարկում են Ռուսաստանի հետ սահմանի մոտ զորքերի և ռազմական տեխնիկայի սեփական խմբավորման լրացուցիչ ուժեղացման հնարավորությունը։ Այդպիսով դաշինքը հույս ունի կանգնեցնել Ուկրաինայի սահմաններից դուրս մարտական գործողությունների հնարավոր ընդլայնումը։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա։ Նա բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Չաթ բոտի վերջին տարբերակը, որը ստացել է GPT-4 անվանումը, կարող է աշխատել ոչ միայն տեքստային հարցումների, այլև պատկերների հետ։
Ամերիկյան ավիաընկերությունները դիմել են Կոնգրեսին և Սպիտակ տանը՝ խնդրելով արգելել օտարերկրյա ավիաընկերություններին, որոնք թռչում են Միացյալ Նահանգներ, այդ թռիչքներն իրականացնել Ռուսաստանի տարածքի վրայով։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Միջազգային քրեական դատարանի պահանջով Գերմանիան կձերբակալի Վլադիմիր Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահը հայտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության տարածքում։
Չեռնոգորիայում կիրակի օրը՝ մարտի 19-ին, ընթանում են նախագահական ընտրություններ, որի ընթացքում այդ երկրի քաղաքացիները կընտրեն Չեռնոգորիայի հաջորդ առաջնորդին։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի մոտ 540 հազար ընտրող։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարները, երկու երկրների բանակային հրամանատարության բարձրաստիճան սպաները տեսակապի միջոցով քննարկում են անցկացրել։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհայտարարված աշխատանքային այցով այցելել է ռուսական զինուժի կողմից բռնազավթված ուկրաինական Մարիուպոլ քաղաք։
Արևմտյան մի քանի երկրներ Ուկրաինա կուղարկեն ռազմական օգնության նոր փաթեթներ։ Այդ մասին շաբաթ օրը՝ մարտի 18-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան իրավապահները մարտի 21-ին մտադիր են ձերբակալել իրեն՝ ֆինանսական խարդախությունների գործի հետաքննության շրջանակներում։ Նման հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել իր Truth Social կայք էջում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ։ Համապատասխան հրամանը շաբաթ օրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։
Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերը։ «Որևէ մեկը չի կարող կանգնել իրավունքից և օրենքից վեր»,- ասել է Շոլցը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդերն անվանել է «արդարացված որոշում»։ Այդ մասին գրում է Reuters գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ իրողությունները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմի հետևանքով, պետք է հաշվի առնվեն Հայաստանի հետ խաղաղության պայմանագրում։