Ֆրանսիայում ջրամբարների դեմ բողոքի ցույցը վերածվել է անկարգությունների
Ֆրանսիայի արևմուտքում՝ Սենթ Սոլին դեպարտամենտում, ֆերմերային տնտեսությունների ոռոգման համար ջրամբարի կառուցման դեմ բողոքի ցույցը վեր է ածվել ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հղում անելով ֆրանսիական AFP գործակալությանը։
Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, որպեսզի ցրի որոշ ցուցարարների, որոնք պայթուցիկ նյութեր էին նետում շինարարական հրապարակի ուղղությամբ։ Տեղական հեռուստաընկերության հրապարակած կադրերից պարզ է դառնում, որ ցուցարարներն այրել են ոստիկանական երեք մեքենա։
#Megabassine Des véhicules de la gendarmerie en feu à Sainte Soline#manifestation #SainteSoline #DeuxSèvres #BassinesNonMerci #megabassines pic.twitter.com/9aIV433VPL
— Le reporter indépendant (@Lereporter_) March 25, 2023
Բողոքի ցույցերին մասնակցելու կոչ էր տարածել «Bassines non merci» դաշինքը։ Իշխանությունների տվյալներով՝ չնայած հավաքների արգելքին, բողոքի ակցիային մասնակցել է մոտ 6000 մարդ։ Դաշինքը հայտարարել է 25 000 մասնակցի մասին։
Ծանր վնասվածքներ է ստացել 2 ցուցարար, որոնցից մեկը գլխի վնասվածքի պատճառով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրում է AFP-ն։ Վնասվածքներ է ստացել նաև 16 ոստիկան, որոնցից մեկին տարհանել են ուղղաթիռով։
Ֆրանսիայի արևմուտքում նախորդ ամառ ուժեղ երաշտը սրել էր գյուղատնտեսական այս շրջանում ջրային ռեսուրսների շուրջ վեճերը։ 450 ֆերմերներից բաղկացած կոպերատիվը, պետական աջակցությամբ, անցել էր արհեստական ջրամբարի ստեղծմանը՝ երաշտի հետևանքների նվազեցման համար։ Դե Սևր դեպարտամենտում, ընդհանուր առմամբ, նախատեսված է 16 այդպիսի ջրամբարի կառուցում։ Նախագծին դեմ հանդես եկողները նախաձեռնողներին մեղադրում են կլիմայի փոփոխության ֆոնին ջրի նկատմամբ վերահսկողության մեջ։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել