HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները քննարկել են Կիևին ռազմական օգնությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի պաշտպանության նախարարները, երկու երկրների բանակային հրամանատարության բարձրաստիճան սպաները տեսակապի միջոցով քննարկում են անցկացրել։ Այդ մասին Երմակը գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։

«Մենք քննարկել ենք մեր երկրին անհրաժեշտ օգնության հետագա տրամադրումը, մասնավորապես, տրանսպորտային միջոցները, զենքն ու սպառազինությունը»,- գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Երկու երկրների ռազմական ղեկավարության առցանց հանդիպմանը ամերիկյան կողմից մասնակցել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, Շտաբերի պետերի միացյալ հանձնաժողովի նախագահ, գեներալ Մարկ Միլին և Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ 

Ուկրաինական կողմը ներկայացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին և ուկրաինացի մի շարք այլ ավագ հրամանատարներ ու պաշտոնյաներ։

Ինչպես հայտնել է Անդրեյ Երմակը, Վլադիմիր Զելենսկին միացել է զրույցի վերջում, որպեսզի իր կարծիքն արտահայտի ուկրաինական տարածքների ազատագրման վերաբերյալ, որոնք Ռուսաստանի կողմից բռնազավթվել էին 2022 թվականի փետրվարի 22-ից հետո։

«Մենք հանգամանալից տեղեկացրել ենք մեր դաշնակիցներին ռազմաճակատում ընթացիկ իրավիճակի, առավել բարդ հատվածներում մարտական գործողությունների, ինչպես նաև ուկրաինական բանակի հրատապ կարիքների վերաբերյալ»,- ասել է Երմակը՝ չմանրամասնելով այլ տվյալներ։

Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter