HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արկտիկան կարող է դառնալ Արևմուտքի ու Ռուսաստանի առճակատման հաջորդ հարթակը

Արկտիկան, որը երկար ժամանակ հեռու էր մնում աշխարհաքաղաքականությունից, կարող է դառնալ Արևմուտքի ու Ռուսաստանի ռազմավարական շահերի բախման հարթակ։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Պարբերականի կարծիքով՝ Արկտիկայի՝ հակամարտությունների ցածր մակարդակով ստատուս քվոն «գտնվում է սպառնալիքի տակ» և դա ազդեցություն կունենա տարածաշրջանում գիտական համագործակցության վրա, որը «ծաղկում էր սառը պատերազմի ավարտի ժամանակներից»։ Bloomberg-ը գրում է, որ Արկտիկայի ռեսուրսների համար պայքարը ուժեղանում է, քանի որ այնտեղ հնարավոր է` առկա են նավթի միլիոնավոր բարելներ ու օգտակար հանածոների հարուստ հանքավայրեր։

Նշվում է, որ «Արկտիկայի կառավարումը հանկարծ հայտնվել է հարցականի տակ՝ Ռուսաստանի մեկուսացման հետևանքով»։ Արկտիկական խորհրդի նիստերը դադարեցվել են նախորդ տարվանից։ «Որևէ մեկը հստակ չգիտի, թե ինչ տեղի կունենա մայիսի 11-ից հետո, երբ Ռուսաստանը «ղեկավարող աթոռը» փոխանցի Նորվեգիային»,- նշվում է հոդվածում։

Ռուսաստանում Դանիայի նախկին դեսպան Թոմաս Վինկլերը նշում է, որ ՌԴ-ն ցանկացած պարագայում մնում է խորհրդի անդամ և այդ իսկ պատճառով «գործնականում» կմասնակցի ցանկացած որոշման կամ գործողությանը։

Ավելի վաղ, Նորվեգիան հայտարարել էր, որ բանակցություններ է վարում ՌԴ-ի հետ՝ Արկտիկական խորհրդում նախագահության փոխանցման շուրջ։ Նորվեգական կառավարության ներկայացուցիչ Մորտեն Հոգլունդը հայտնել է իր «լավատեսական տրամադրվածության» վերաբերյալ՝ փոխհամաձայնության հասնելու հեռանկարների ուղղությամբ։ Նա հավելել էր, որ փոխանցումը կլինի առցանց հանդիպման միջոցով։ Նորվեգիայի ներկայացուցչի խոսքով՝ երկրի գլխավոր խնդիրը կլինի Արկտիկական խորհրդի բուն ձևաչափի պահպանումը։

Լուսանկարը՝ Միացյալ Նահանգների ափամերձ պահպանության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter