Հրաձգություն Տեխասի առևտրի կենտրոններից մեկում. կա 8 զոհ
8 մարդ է զոհվել և ևս 7-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԱՄՆ Տեխաս նահանգի Ալլեն քաղաքի Allen Premium Outlets առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Հարձակում գործած անձին վնասազերծել է առևտրի կենտրոնի տարածքում գտնվող ոստիկանը։ Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը ամբողջությամբ սևազգեստ է եղել, նա զինված է եղել AR-15 հրացանով, հագին եղել է զրահաբաճկոն։
Բժիշկների փոխանցմամբ՝ հրաձգության հետևանքով տուժած մարդիկ 5-61 տարեկան են։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։ Երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
JUST IN: Eight people were killed and seven victims are hospitalized after a shooting at a Texas outlet mall, officials say. The gunman is also dead. https://t.co/5VmcCfx2Ha pic.twitter.com/fPRKA3AaSw
— CNN (@CNN) May 7, 2023
Gun Violence Archive-ի տվյալների համաձայն՝ 2023 թվականի սկզբից ԱՄՆ-ում գրանցվել են զանգվածային սպանությունների գրեթե 200 դեպքեր։ Վիճակագրությունը հաշվում է միայն այն դեպքերը, երբ տուժում է առնվազն 4 մարդ։
Լուսանկարը՝ KTVT via CNN
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել