Ջո Բայդենը ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավարի պաշտոնում կառաջադրի Չարլզ Բրաունի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես սպասվում է, ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահի պաշտոնում, գեներալ Մարկ Միլիի փոխարեն, որի լիազորությունները ավարտվում են այս տարվա աշնանը, կառաջադրի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի թեկնածությունը։ Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Բրաունը Բայդենի նախընտրելի թեկնածուն է։ Վերջինս փորձառու օդաչու է, որը զորքերի հրամանատարության փորձ ունի Մերձավոր Արևելքում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Բացի այդ, այդ բարձր պաշտոնին թեկնածուի կարգավիճակում ԱՄՆ նախագահը դիտարկել է նաև Ծովային հետևակի կորպուսի հրամանատար Դևիդ Բերգերին։ Նրա ու Բրաունի հետ Բայդենը զրույցներ է ունեցել։ Պարբերականի աղբյուրներից մեկի համաձայն՝ Բերգերը շուտով մտադիր է հրաժարական տալ իր զբաղեցրած պաշտոնից։ Թե երբ Ջո Բայդենը հանդես կգա այդպիսի հայտարարությամբ, պարզ չէ։
Ինչպես գրում է թերթը, ԶՈւ շտաբների պետերի կոմիտեի ապագա ղեկավարը կփոխգործակցի Ուկրաինայի ղեկավարության ու ԱՄՆ-ի դաշնակիցների հետ, ինչպես նաև ԱՄՆ-ին կնախապատրաստի «Չինաստանի հետ հնարավոր հակամարտությանը»։
Նախագահի կողմից թեկնածուի առաջադրումից հետո դրան պետք է հավանություն տա նաև ԱՄՆ Սենատը։
Լուսանկարը՝ Kevin Dietsch/Pool/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել