HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը հայտարարել է ընտրություններում Թրամփի հաղթանակի անթույլատրելիության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի անթույլատրելիության մասին՝ հավելելով, որ իր և Թրամփի միջև ընդհանուր ոչինչ չկա։

«Չի կարելի թույլ տալ, որ այդ ընտրություններում հաղթանակ տանի այն մարդը, որը չորս տարի առաջ նախագահ էր»,- MSNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է գործող նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով իր նախընտրական ծրագրի վերաբերյալ հարցին։ Ընդորում, սկզբում Բայդենը շփոթել է՝ գրեթե ասելով, որ «չի կարելի թույլ տալ Օբամային հաղթել»։ Տալով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգանունը, Բայդենը կես խոսքից ընդհատել է ինքն իրեն։

Հաղորդավարի ճշտող հարցին, թե ինչ տարբերություն կա իր և Թրամփի միջև, Բայդենը երեք անգամ կրկնել է. «Ամեն ինչ»։

ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հայտարարեց, որ իր թեկնածությունը դարձյալ կառաջադրի նախագահի պաշտոնում։ Թրամփը նախընտրական մրցավազքին մասնակցելու իր մտադրության մասին հայտարարել էր դեռևս 2022 թվականի նոյեմբերին։

Լուսանկարը՝ Tom Brenner/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter