HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփի վերընտրման պարագայում ԱՄՆ-ում կավարտվի ժողովրդավարությունն ու կլինի Ուկրաինայի վերջը. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն կնշանակի «ԱՄՆ-ում ժողովրդավարության վերջ», ինչպես նաև «ավարտ Ուկրաինայի համար»։ Այդպիսի կարծիք է հայտնել 2009-2013 թվականներին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրած Հիլարի Քլինթոնը՝ բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ 

«Եթե Թրամփը հաղթի 2024 թվականին (նկատի ունի 2024 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները-խմբ.), իսկ ես չեմ կարծում, որ դա նրան կհաջողվի, դա կլինի Միացյալ Նահանգներում ժողովրդավարության վերջը։ Դա նաև կլինի Ուկրաինայի համար ավարտ։ Եվ նա մեզ դուրս կբերի ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է Քլինթոնը։ 

ԱՄՆ նախկին պետքարտուղարը խոստովանել է, որ 80-ամյա նախագահ Ջո Բայդենի տարիքը, որը հայտարարել է երկրորդ անգամ իր թեկնածության առաջադրման մասին, խնդրահարույց է, և ամերիկացիները բոլոր իրավունքներն ունեն անհանգստանալու այդ հարցի շուրջ։ Ընդ որում, Քլինթոնը կոչ է արել ԱՄՆ ներկայիս նախագահին համեմատել ոչ թե ինչ-որ անհասանելի իդեալի, այլ Թրամփի դեմ այլընտրանքի հետ։ 

Հարցազրույցի ընթացքում նա նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության մեկնարկը Պեկինին ստիպել է հետաձգել Թայվանի նկատմամբ իր պլանները։ Քլինթոնի խոսքով՝ մինչ Ուկրաինա ներխուժումը, նա կարծում էր, որ առաջիկա երեք-չորս տարվա ընթացքում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կփորձի լուծել Թայվանի ու Չինաստանի միավորման հարցը։ 

«Կարծում եմ, որ Ուկրաինան հետ է մղել այդ պահը։ Ուկրաինայում տեղի ունեցածը, իմ տեսանկյունից, լրջորեն ազդել է չինական ղեկավարության վրա»,- հայտարարել է նախկին պետքարտուղարը։

Լուսանկարը՝ John Lamparski/WireImage/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter