HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցի պետությունների առնվազն 20 ղեկավար և 45 նախարար

Առնվազն 20 պետության առաջնորդ և 45 նախարար հունիսի 3-ին Անկարայում կմասնակցի Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ 

«Մենք ակնկալում ենք, որ նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությանը կմասնակցի պետությունների առնվազն 20 ղեկավար և 45 նախարար տարբեր երկրներից։ Սպասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի մասնակցությունը։ Արարողությանը մասնակցելու համար Թուրքիա նաև կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը»,- TACC գործակալությանը հայտնել է թուրքական կառավարության իր աղբյուրը։ Արարողությանը Ռուսաստանը կներկայացնի ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, իսկ Հունաստանը՝ արտաքին գործերի նախարար Վասիլիոս Կասկարելիսը։

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Անկարա է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի սկզբանե այդ տեղեկատվությունը հայտնել էր թուրքական NTV հեռուստաընկերությունը։ Ավելի ուշ, վարչապետի աշխատակազմը հաստատեց այդ տեղեկատվությունը։

TACC գործակալությանն իր աղբյուրը հայտնել է, որ շաբաթ օրը՝ հունիսի 3-ին, Թուրքիայի նորընտիր նախագահը կունենա պլանավորված մեծ ծրագիր, որը ներառում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան այցելություն, երդմնակալության բուն արարողությունը, ինչպես նաև նախարարների նոր կաբինետի հայտարարումը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների II փուլի վերջնական արդյունքները, որը կայացել էր մայիսի 28-ին։ Համաձայն այդ արդյունքների՝ Էրդողանը ստացել էր ձայների 52,18 %-ը։ Նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն այս անգամ ստացել էր ձայների 47,82 %-ը։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter