
ԱՄՆ-ը պլանավորում է վերադառնալ ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմ
ԱՄՆ-ը ՅՈւՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է կազմակերպությանն իր անդամակցության վերականգնման որոշման մասին։ Այդ մասին գրում է Axios-ը՝ հղում անելով Պետքարտուղարության ներկայացուցչին։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել կազմակերպության անդամի իր կարգավիճակը գրեթե 6 տարի անց այն բանից հետո, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց դրա դադարեցման մասին։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման նամակ է փոխանցել կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որտեղ ներկայացված է կազմակերպությանն ԱՄՆ վերադարձի պլանը։
Պարբերականը նշում է, որ այս քայլով նախագահ Ջո Բայդենը փորձում է հակազդել ՅՈւՆԵՍԿՕ-ում Չինաստանի աճող ազդեցությանը։
Լուսանկարը՝ Christophe Petit Tesson—EPA/REX/Shutterstock
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել