
ՌԴ Կալուգայի մարզում երկու անօդաչու է ընկել
Հունիսի 11-ի գիշերը Ռուսաստանի Կալուգայի մարզում 2 անօդաչու է ընկել։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Վլադիսլավ Շապշան։
Նրա տվյալներով՝ անօդաչուներից մեկն ընկել է Ժուկովսկի շրջանի Ստրելկովկա գյուղի մոտ։ Տեղի ունեցածի հետևանքով աննշան վնասվել է երկու տուն: Կոտրվել են դրանց լուսամուտների ապակիները, տուժածներ չկան։
Ավելի ուշ Շապշան հայտնել է, որ Մեդինսկու շրջանի անտառում հայտնաբերվել է «ենթադրյալ անօդաչու թռչող սարքերի» ընկնելու վայրը։ Նրա խոսքով՝ տուժածներ և ավերածություններ չկան։ Տեղում աշխատել են օպերատիվ ծառայությունները։
Կալուգայի իշխանությունները բազմիցս հայտարարել են մարզի տարածքում անօդաչուների ընկնելու մաիսն։ Օրինակ, հունիսի 5-ին նահանգապետ Վլադիսլավ Շապշան հայտնել էր ճանապարհին երկու անօդաչուի ընկնելու մասին։ Այդ մասին հայտարարություններ էին տարածվել նաև հունիսի 1-ին և 2-ին։
2022 թվականի հոկտեմբերից Մոսկվային հարակից այս մարզում գործում է բարձր պատրաստության ռեժիմ։
Լուսանկարը՝ Mash-ից
Մեկնաբանել