
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 178 մարդու նկատմամբ
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 178 մարդու նկատմամբ, այդ թվում՝ Ռուսաստանի սահմանադրական դատարանի աշխատակիցների։ Վլադիմիր Զելենսկու համապատասխան հրամանը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Ուկրաինական պատժամիջոցների տակ են հայտնվել ՌԴ սահմանադրական դատարանի ղեկավար Վալերի Զորկինը, ինչպես նաև դատավորներ՝ Անդրեյ Բուշևը, Սերգեյ Կազանցևը, Լարիսա Կրասավչիկովան, Գադիս Գաջիևը, Սերգեյ Կնյազևը, Նիկոլայ Մելնիկովը, Լյուդմիլա Ժարկովան, Ալեքսանդր Կոկոտովը։
Պատժամիջոցներ են հայտարարվել նաև ՌԴ ՍԴ նախկին անդամներ Կոնստանտին Արանովսկու, Միխայիլ Կլեանդրովի և Վլադիմիր Յարոսլավցևի նկատմամբ։ Ցուցակում հայտնվել են նաև շրջանային դատավորներ, այդ թվում՝ նաև Ղրիմից։
Պատժամիջոցներով նախատեսվում է, որ կարգելվի նրանց մուտքն Ուկրաինա, իսկ այդ երկրում նրանց ակտիվները կսառեցվեն։ Պատժամիջոցները սահմանվել են 5 տարի ժամկետով։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել