
Եգիպտոսը ցանկանում է անդամակցել ԲՐԻԿՍ-ին
Կահիրեում Ռուսաստանի դեսպան Գեորգի Բորիսենկոն հայտարարել է, որ Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ին անդամակցության հայտ է ներկայացրել։
«Եգիպտոսը ԲՐԻԿՍ-ի խմբին անդամակցության հայտ է ներկայացրել, քանի որ ձեռնարկումներից մեկը, որով հիմա զբաղվում է ԲՐԻԿՍ-ը, առևտրի առավելագույն տեղափոխումն է այլընտրանքային արժույթների, կլինի դա ազգային կամ էլ ինչ-որ համատեղ արժույթի ստեղծումը։ Եգիպտոսին դա շատ է հետաքրքրում»,- ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Եգիպտոսը մեծ ցանկություն ունի զարգացնել Ռուսաստանի հետ առևտուրն ու տնտեսական համագործակցության մյուս ուղղությունները։ «Այժմ ընթանում է այդ առևտրային գործառնություններում փոխադարձ հաշվարկների նոր մեխանիզմների ստեղծման գործընթացը»- հավելել է նա։
ԲՐԻԿՍ-ի կազմում ներկայումս 5 երկիր է՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Հունիսի 2-ին Քեյփթաունում կայացել էր ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։ Դրան մասնակցում էին նաև Գլոբալ հարավի 12 երկրների արտաքին գործերի նախարարներ, որոնք ցանկություն են հայտնում անդամակցել այս կառույցին։ Այդ երկրների թվում են Արգենտինան, Բանգլադեշը, Վենեսուելան, Գաբոնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Կոմորյան Կղզիների Միությունը, Կուբան, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
Լուսանկարը՝ agenzianova.com-ից
Մեկնաբանել