
Ռումինիայի ԱԳՆ-ն դիվանագիտական սկանդալի պատճառով հետ է կանչել Քենիայում իր դեսպանին
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել Քենիայում իր դեսպանին, որը ռասիստական արտահայտությունների պատճառով հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Այդ մասին հայտնում է Politico պարբերականը։
Համաձայն KenyanForeignPolicy.com-ի տվյալների՝ Նայրոբիում Արևելյան Եվրոպայի երկրների դիվանագետների հետ զրույցի ժամանակ, Ռումինիայի դեսպան Դրագոշ Վիորել Ցիգեուն լուսամուտին կապիկի է տեսել և ասել․ «Ահա մեզ է միանում աֆրիկյան խումբը»։
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն արդեն իսկ ներողություն է խնդրել և հայտարարել, որ այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում գործող կանոնի համաձայն, Քենիայի Հանրապետությունում ռումինական դեսպանը մինչև հունիսի 8-ը ԱԳՆ-ին չի տեղեկացրել այս միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել 2023 թվականի ապրիլի վերջին։ Ավելի ուշ, ինչպես փոխանցել է Ռումինիայի ԱԳՆ-ն, դիվանագետը ևս ներողություն է խնդրել, այդ թվում՝ գրավոր։
Ռումինական կողմը հույս է հայտնել, որ «այդ եզակի միջադեպը չի ազդի Ռումինիայի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև հարաբերությունների խորը բնույթի վրա»։
Լուսանկարը՝ Yasuyoshi Chiba/AFP/Getty Images
Մեկնաբանել