HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բորիս Ջոնսոնը վայր է դրել պատգամավորական մանդատը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը վայր է դրել Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի անդամի իր լիազորությունները։ Ինչպես գրում է BBC-ն, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստացել է լոքդաունի ժամանակ Դաունինգ սթրիթում երեկույթների գործով եզրակացությունը։ 

Դեռ ուրբաթ օրը՝ հունիսի 9-ին, Բորիս Ջոնսոնը ստացել էր խորհրդարանական հանձնաժողովի դեռևս չհրապարակված եզրակացությունը, որը հետաքննում էր կորոնավիրուսի համավարակի պատճառով լոքդաուինի ժամանակ Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրում երեկույթների կազմակերպման հանգամանքները։ 

Եզրակացության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ Ջոնսոնը մտածված խորհրդարանին մոլորության մեջ է գցել։ Նախկին վարչապետը հայտարարել էր, որ եզրակացությունը «լի է անճշտություններով և կողմնակալ է», իսկ հանձնաժողովի անդամներին մեղադրել էր խորհրդարանից իրեն վտարելու փորձի մեջ։ 

«Նրանք դեռևս չեն ներկայացրել որևէ չնչին ապացույց այն բանի, որ ես մտածված կամ անզգուշությամբ Համայնքների պալատին գցել եմ մոլորության մեջ»,- հայտարարել էր Բորիս Ջոնսոնը։ 

Իր ցուցմունքներում, որոնք Ջոնսոնը մարտին տվել էր հանձնաժողովին, նա խոստովանել է, որ խորհրդարանին գցել է մոլորության մեջ, սակայն հերքել էր, թե դա արել է միտումնավոր։ 

Նախորդ տարվա աշնանը, հեռանալով վարչապետի պաշտոնից, Ջոնսոնը մնացել էր Համայնքների պալատի պատգամավոր՝ Լոնդոնի Աքսբրիջ և Սաութ Ռայսլիփ շրջանից։ Հիմա այնտեղ պետք է արտահերթ ընտրություններ լինեն։ 

Բորիս Ջոնսոնն առաջին անգամ բրիտանական խորհրդարանի պատգամավոր էր ընտրվել 2001 թվակաին։ Այնտեղից հեռանալուց հետո, ինչպես պնդում է քաղաքական գործիչը, նա մտադիր չէ հեռանալ քաղաքականությունից։ 

Ջոնսոնը բրիտանական կառավարությունը գլխավորում էր 2019-2022 թվականներին։ Հենց նրա վարչապետության ժամանակ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս եկավ ԵՄ-ից։ Վարչապետի պաշտոնից Ջոնսոնի հեռացումը մեծապես կապված էր Դաունինգ սթրիթում երեկույթների սկանդալի հետ, որը ստացել էր Փարթիգեյթ անվանումը (Partygate)։

Լուսանկարը՝ Carl Court/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter