
Չեռնոգորիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Չեռնոգորիայում կիրակի օրը՝ հունիսի 11-ին, մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Տեղի ժամանակով 07:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին) երկրի ողջ տարածքում բացվել են ընտրական տեղամասերը, որոնք կգործեն մինչև 20:00-ն (Երևանի ժամանակով՝ 22:00-ն)։
Ընտրելու իրավունք ունի Չեռնոգորիայի 542 468 քաղաքացի, իսկ ընտրությունների անցկացման համար երկրի բյուջեից հատկացվել է 1,35 միլիոն եվրո։
Հարցումների համաձայն, որոնք մայիսին անց էին կացվել Չեռնոգորիայի CeDem գործակալության կողմից, «Եվրոպան հիմա» շարժումը, որը նախորդ տարվա հունիսին հիմնադրվել է Չեռնոգորիայի գործող նախագահ Յակով Միլատովիչի և Միլոյկո Սպաիչի կողմից, ընտրությունների ժամանակ կարող է ստանալ ձայների 29,1 %-ը։ Երկրորդ հորիզոնականում կարող է հայտնվել «Միասի՜ն։ Հանուն ապագայի, որը մեզ է պատկանում» կոալիցիան, որը գլխավորում է ձախ կենտրոնամետ Չեռնոգորիայի սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը և դրա առաջնորդ Դանիել Ժիվկովիչը։ Նրա օգտին քվեարկելու պատրաստակամություն էր հայտնել հարցվածների 25 %-ը։
«Ալեքս և Դրիտան՝ արիությունը նշանակություն ունի» կոալիցիային աջակցել է հարցվածների 15,5 %-ը, «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» կուսակցությանը՝ 13,2 %, աջ կենտրոնամետ Բոշնյացկայի կուսակցությանը՝ 5,1 %։ Բացի այդ, խորհրդարանում հայտնվելու 3 %-ի շեմը կարող է հաղթահարել նաև աջ «Ալբանական այլընտրանք» կուսակցությունը, որին աջակցել է հարցվածների 1,9 %-ը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել