Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ հուլիսի 11-12-ը կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։
Twitter ընկերությունը սպառնում է դատի տալ Meta ընկերությանը։ Պատճառը Threads նոր սոցիալական ցանցն է, որը բավականին նման է Twitter-ին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ հուլիսի 7-ին ժամանել է Սլովակիա։ Այդ մասին հայտնում է TASR գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի նախագահի մամուլի քարտուղաար Մարտին Ստրիժինեցին։
Հայ գերիներ Հարություն Հովագիմյանը և Կարեն Ղազարյանը, որոնց Բաքուն մեղադրում էր, իբր, «Ադրբեջանի պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների իրականացման մեջ», դատապարտվել են 11 տարի և 6 ամիս ազատազրկման։
Մոսկվան նաև որոշել է հոկտեմբերի 1-ից հետ կանչել «Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության մասին» համաձայնությունը։
Պարբերականը նշում է, որ նախկինում Վաշինգտոնը չէր համաձայնվում Կիևին մատակարարել այդպիսի արկեր՝ խաղաղ բնակչության համար սպառնալիքից ելնելով։
Նախագահ Զելենսկին նախատեսվում է, որ Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ընդորում, Զելենսկիի Թուրքիա այցն իրականացվում է Էրդողանի հրավերով։
Թե կոնկրետ երբ դիվանագետը կժամանի Վրաստան, դեռևս հայտնի չէ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է իր այցը Չեխիա։ «Հաջորդը Պրահան է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա։
Ուկրաինան գերիների փոխանակման հերթական փուլի ժամանակ վերադարձրել է 45 ռազմագերու։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ֆրանսիայում մի քանի գիշեր շարունակ տեղի ունեցած անկարգություններից հետո կարգուկանոնը վերականգնվել է։ Այդ մասին BFMTV-ի փոխանցմամբ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Պո կատարած այցից հետո։
Ռուսաստանի Դաշնությունն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ։ Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 6-ին հանդես է եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հուլիսի 6-ի գիշերը գործարկել է Threads տեքստային ծառայությունը, որը դիրքավորվում է որպես Twitter-ի գլխավոր մրցակից։
Ինչպես գրում է РБК-Украина-ն, առավոտյան 10:00-ի տվյալներով հայտնի է 4 զոհի և 37 վիրավորի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ փոխանցել է, որ 7 մարդու հաջողվել է փրկել, իսկ ևս 64 մարդ էլ տարհանվել է։
Flightradar24 կայքի տվյալներով՝ բուլղարական կառավարական Airbus A-319 ինքնաթիռը Քիշնևից մեկնել է տեղի ժամանակով 11:06-ին և Սոֆիա ժամանել 12:04-ից հետո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի նոր կառավարության հրավերով կայցելի Բուլղարիա։ Այդ մասին հայտնում է բուլղարական 24 часа պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին։
Նրա խոսքով՝ հարձակման այս փուլում առաջ շարժվելը չի համարվում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնային հրամայականը «կենդանի ուժի, տեխնիկայի առավելագույն ոչնչացումն է»։
Թուրքիան և Եգիպտոսը 10 տարի անց ամբողջությամբ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները՝ երկու երկրներում նշանակելով դեսպաններ։ Այդ մասին TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։
Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության 9-րդ անդամը։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով շարժման քարտուղարությանը։
Ինչպես գրում է Deutsche Welle-ն, որոշումը կհաստատվի մի քանի օրից Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ն կշարունակի ղեկավարել մինչև 2024 թվականի հոկտեմների 1-ը։
Թել Ավիվի Պինխազ Ռոզենի փողոցում տղամարդը միտումնավոր մեքենան վարել է անցորդների ուղղությամբ, իսկ այնուհետ դանակով հարձակվել նրանց վրա։ Այդ մասին գրում է The Jerusalem Post-ը։ Նշվում է առնվազն 8 տուժածի մասին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Վրաստանի դեսպանին և հայտնել այն մասին, որ վերջինս Ուկրաինան լքի 48 ժամվա ընթացքում։
Թե ինչ կոնկրետ թեմա կքննարկեն Անվտանգության խորհրդի անդամները, դեռևս չի նշվում։
Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Շուլգեին փոխանցել է ուկրաինական պատժամիջոցների վերաբերյալ իր մտահոգությունը, որոնք Կիևը սահմանել է վրացական Georgian Airways ավիաընկերության և դրա սեփականատիրոջ դեմ։
Ուկրաինական ուժերը շարունակում են գրոհել Բախմուտի, Մելիտոպոլի և Բերդյանսկի ուղղություններով ու նախորդ շաբաթ ազատագրել են ընդհանուր առմամբ 37 քառ. կմ տարածք։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը։
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Ռուսաստանում լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի հետ։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը, որտեղ աշխատում է Գերշկովիչը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքուն նրանց մեղադրում է, իբր, «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման և ադրբեջանցի զինվորականների վրա հարձակման մեջ»։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հուլիսի 3-ի գիշերը հայտարարել է Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում ահաբեկչական խմբավորումներին հարվածներ հասցնելու մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է զինված ապստամբությունը, որը նախորդ շաբաթ կազմակերպվել էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պնդում է, որ Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, քանի դեռ այդ երկրի տարածքում ռազմական գործողություններ են ընթանում և չի կարգավորվել հակամարտությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, խոսքը, մասնավորապես, գնում է այնպիսի քաղաքների մասին, ինչպիսիք են Լիլը, Դենանը, Կրուան և Ռուբեն։
Ձերբակալվածները կասկածվում են ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ։ Ըստ Tasnim-ի՝ նրանք պատրաստվում էին նահանգի քաղաքացիական բնակչության դեմ կիրառել նռնակներ և ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 9-13-ը կայցելի Մեծ Բրիտանիա, Լիտվա և Ֆինլանդիա։ Այդ մասին կիրակի օրը՝ հուլիսի 2-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
Թուրքիան հուլիսի 1-ից 6 ամսով ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում նախագահությունը։ Այդ մասին նշվում է այդ երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար է անվանում պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանել է վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ։
Բրազիլիայի դաշնային ընտրական դատարանը արգելել է երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին մինչև 2030 թվականը առաջադրվել ընտրություններում և զբաղեցնել պետական պաշտոններ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, Ամստերդամում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ, պաշտոնապես ներողություն է խնդրել ստրկության և ստրկավաճառության մեջ իր երկրի ներգրավվածության համար։
Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է գրառումների քանակը, որոնք օգտատերերը կարող են կարդալ մեկ օրվա ընթացքում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
Սիրիական SANA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ գիշերը՝ տեղի ժամանակով 00:20-ին, Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարձակվել Բեյրութի հյուսիսարևելյան կողմից՝ «Հոմս քաղաքում թիրախավորելով մի քանի օբյեկտներ»։
Այդ մասին նա հայտարարել է նախօրեին՝ Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ մամլո ասուլիսի ժամանակ։
Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որն իշխանություններին թույլ է տալիս արգելել օտարերկրյա լրատվամիջոցների գործունեությունն այն պարագայում, եթե օտարերկրյա պետությունները իրականացնեն «ոչ բարեկամական գործողություններ» բելառուսական ԶԼՄ-ների նկատմամբ։
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձը ցույց է տվել, թե ինչ բացասական ազդեցություն ունի ռուսական հասարակության վրա Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումը։
Հուլիսի 2-ի գիշերը ռուսական զորքերն իրանական արտադրության Shahed անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա։ Այդ մասին հայտնում է Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը։
Մոսկվան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպերով և Բաքվին ու Երևանին կոչ է անում վիճելի հարցերը կարգավորել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Այդ մասին չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։
Ուկրաինայի հաղթանակը Մոլդովայի և Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ու Հարավային Կովկասում խաղաղության համար հնարավորություն է։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի իշխանությունների վերջին տվյալներով՝ առնվազն 10 մարդ է զոհվել հունիսի 27-ի գիշերը ռուսական զինուժի կողմից Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակիցներին գաղտնի փաստաթղթեր է ցույց տվել: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով նախկին նախագահի խոսակցության ձայնագրությանը։
2022 թվականի փետրվարից ի վեր ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայի բռնազավթված տարածքներում իրականացրել են խաղաղ բնակիչների 77 արտադատական մահապատիժ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ընթացիկ հակահարձակողական գործողությունների ժամանակ Ուկրաինայի պաշտպանական ուժերն ավելի շատ տարածք են ազատագրել, քան ռուսական բանակը գրավել է ձմռան ընթացքում: