HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանն ու Ալիևը բանակցություններ կվարեն Նախիջևանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին, կայցելի Նախիջևան, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ միասին կքննարկի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ 

«Բանակցությունների ընթացքում, որոնք կկայանան մեր նախագահի ու պարոն Ալիևի միջև, կքննարկվեն Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես նաև մտքերի փոխանակում տեղի կունենա տարածաշրջանային ու համաշխարհային արդիական խնդիրների, մասնավորապես, Ղարաբաղում վերջին իրադարձությունների շուրջ։ Սպասվում է, որ այցի ժամանակ մեր նախագահը Ալիևի հետ միասին կմասնակցի Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը և հանդիսավոր կարգով կբացի Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրը»,- նշվում է աշխատակազմի հայտարարության մեջ։

Ավելի վաղ թուրքական NTV հեռուստաընկերությունը նաև հայտնել էր, որ Ալիևն ու Էրդողանը կքննարկեն նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Լուսանկարը՝ dunya.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter