Սեպտեմբերի 3-ի գիշերը ռուսական զորքերը Shahed136/131 տեսակի հարվածային անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի հարավային շրջանների վրա։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ավելի քան 150 մարդ է տուժել Էրիթրեայի կառավարության հակառակորդների և կողմնակիցների, ինչպես նաև իսրայելական ոստիկանության միջև բախումների ընթացքում: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։Պարբերականի փոխանցմամբ՝ 15 մարդ ստացել է լուրջ վնասվածքներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական այցով կայցելի Իրան։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Իրան Հաքանի այցը կայանում է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հրավերով։
Ուկրաինացի հայտնի գործարարը կասկածվում է խարդախության (Ուկրաինայի ՔՕ, հոդված 190) և գույքի օրինականացման (լվացման) մեջ, որը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով (Ուկրաինայի ՔՕ, հոդված 209)։
Ուկրաինայի կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը «պատերազմի հովանավորների» ցանկում ներառել է Mars և PepsiCo ընկերությունները, որովհետև նրանք շարունակում են վարել իրենց բիզնեսը Ռուսաստանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղրիմի կամրջի վրա ուկրաինական ծովային անօդաչուների հարձակման կանխման մասին։
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ռուսաստանցի ու բելառուսցի մարզիկներին չի թույլատրել մասնակցել Ասիական խաղերին, որոնք մեկնարկում են սեպտեմբերի 23-ին։ Այդ մասին The Indian Express-ին պատմել են Ասիայի օլիմպիական խորհրդից (ОСА)։
Հյուսիսային Կորեան թևավոր մի քանի հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի զինված ուժերի ներկայացուցիչներին։
Գերմանիայի կառավարությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող անկայուն իրավիճակով և հատկապես չլուծված հումանիտար խնդիրներով: Այդ մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։
Թուրքիայի խորհրդարանի առաջիկա նստաշրջանի հիմնական խնդիրներից մեկը կլինի 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո երկրում գործող սահմանադրության փոխարեն նոր սահմանադրության ընդունումը։ Նոր նախագիծը խորհրդարանի քննարկմանը կդրվի աշնանային նստաշրջանին։
Սեպտեմբերի 29-ի դրությամբ Դանիայում ռուսական դեսպանատանը պետք է մնա 5 դիվանագետ և 20 վարչատեխնիկական աշխատակից։
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը թարմացրել է «արտասահմանյան գործակալների» ռեեստրը՝ այնտեղ ներառելով «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր և Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովին։
Վլադիմիր Զելենսկին մտադիր է դարձյալ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները կայանան 2024 թվականին՝ պատերազմական գործողություններին զուգահեռ։
ԵՄ-ն ցավում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների համար, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի զինվորականներ: Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրառում է արել Պետեր Ստանոն։
NASA-ն հրապարակել է ռուսական «Լունա-25»-ի անկման տեղանքի լուսանկարը, որը չէր կարողացել բարեհաջող վայրէջք կատարել Երկիր մոլորակի միակ արբանյակի՝ Լուսնի վրա։
ՌԴ զինված ուժերը սեպտեմբերի 1-ի գիշերը «Կալիբր» տեսակի երկու հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Բելառուսի տարածքում պաշտոնապես մեկնարկել է ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունը։ Այն կտևի մինչև սեպտեմբերի 6-ը։ Բոլոր երկրները, բացի Հայաստանից, Բելառուս են ուղարկել իրենց զինվորական անձնակազմերը։
Ի թիվս այլ հարցերի խոսնակն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքով արցախահայության տեղաշարժի պայմաններին ու Աղդամի ճանապարհի հնարավոր կիրառմանը։
Սեպտեմբերի 4-ին Սոչիում կկայանան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ամերիկյան Abrams տանկերի առաջին խմբաքանակը սեպտեմբերի կեսերին կհասնի Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով երկու աղբյուրների, որոնք կապ ունեն Պենտագոնի հետ։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է այդ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի գործընթացը։ Պատճառը Եվրոպա վերջինիս այցն է, ինչը հավանության չէր արժանացել կառավարության կողմից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարում ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի գրավոր հայտարարության մեջ տեղ գտած Լաչինի միջանցքի արգելափակման մասին պնդումները:
ԱՄՆ-ն կարծում է, որ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչները «պետք է անհապաղ հանդիպեն» և պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնություն մատակարարման շուրջ:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցը ներառված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, որը տեղի է ունենում այսօր իսպանական Տոլեդո քաղաքում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է փոխանցել Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին՝ ««Լաչին» անցակետով Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական բեռ ուղարկելու փորձի համար»:
Ադրբեջանական կողմը հավելում է, որ երիտասարդների նկատմամբ «կիրառվել է 10 օրով վարչական ձերբակալություն» ու դրա ավարտից հետո «նրանք կարտաքսվեն Ադրբեջանի տարածքից»։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարություն է տարածել Արցախում հումանիտար իրավիճակի և մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ։ Միյատովիչը նաև Արցախ մեկնելու պատրաստակամություն է հայտնել։
Հնդկաստանի գործող վարչապետ Նարենդրա Մոդին կարող է կառավարության ղեկավարի պաշտոնում մնալ երրորդ հնգամյա ժամկետով՝ 2024 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրությունների արդյունքներով: Այդ մասին է վկայում հանրային կարծիքի հարցումներից մեկը։
Լիբանանի ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությունը ձերբակալել է Ռուսաստանի մի քաղաքացու և նրա կնոջը: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են Բեյրութում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից։
Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը ԵՄ-ին խնդրել է հանել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում են The Financial Times-ի աղբյուրները։
Թել Ավիվում ցույցերը տեղի են ունեցել կառավարական շենքերի մոտ։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ, ծածանել Իսրայելի դրոշները, պահանջել չեղարկել դատական բարեփոխումները և կոչ արել «փրկել իսրայելական ժողովրդավարությունը»:
Լոնդոնի Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը հրաժարական է տվել 2021 թվականին թանգարանային ցուցանմուշների գողության մասին ահազանգին «սխալ արձագանքի» պատճառով: Այդ մասին հայտնում է BBC-ն։
ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Տվերի մարզում ավիաղետի հետևանքով զոհված բոլոր անձանց ինքնությունը։ Այդ մասին նշվում է գերատեսչության տելեգրամյան ալիքում տարածված հայտարարության մեջ։
ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծել է երկու զեկույց, որոնք անդրադառնում են Չիլիում 1973 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման նախապատրաստմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Լատվիայի պետական անվտանգության ծառայության (VDD) աշխատակիցները ձերբակալել են այդ երկրի չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ: Այդ մասին հայտնել է լատվիական գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի առևտրի կենտրոնում օգոստոսի 26-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ջեքսոնվիլի քաղաքապետ Դոննա Դիգանին:
Ուկրաինական զինված ուժերը օգոստոսի 27-ի գիշերը խոցել են չորս թևավոր հրթիռ, որոնք արձակվել էին ռուսական զորքերի կողմից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը:
Օգոստոսի 27-ի գիշերը Կուրսկի Կարլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերից մեկին անօդաչու թռչող սարք է բախվել: Այդ մասին հայտնել է Կուրսի նահանգապետ Ռոման Ստարովոյտը:
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Բայդենն ասել է, որ հարցազրույցը դիտելու «հետաքրքրություն կամ ցանկություն չի ունեցել»:
Ռուսաստանը խնդրել է Երևանին պարզաբանել, թե ինչու Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ռուսական ընկերության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին հայկական կողմը թույլ չի տվել մտնել Հայաստան:
Այն հարցին, թե արդյոք աշնանը Շվեդիան կանդամակցի Դաշինքին, Սթոլթենբերգը պատասխանել է. «Ես միշտ շատ զգույշ եմ լինում կոնկրետ ամսաթվերի հարցում, բայց լավատես եմ»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է ուկրաինական հացահատկի հիմնախնդիրը։ Այդ մասին նախագահ Զելենսկին գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում։
Ավելի վաղ, TACC գործակալության՝ Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի հանդիպումը նախատեսվում է Սոչիում։ Որպես հավանական ամսաթիվ նշվում էր սեպտեմբերի 4-ը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է արևմտյան երկրների ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը սպանվել է Կրեմլի հրամանով։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ուկրաինացի զինվորականները փորձել են անօդաչուի օգնությամբ հարվածել Մոսկվայի ու Մոսկվայի մարզի օբյեկտներին։
Այդ մասին հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։ ԲՐԻԿՍ-ին այդ երկրների անդամակցությունը կմեկնարկի 2024 թվականի հունվարի 1-ից։
ՌԴ զինված ուժերը օգոստոսի 24-ի գիշերը հրթիռակոծել են Դնեպրը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։
Բիզնես ջեթով, որպես ուղևոր, մեկնում էին Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը, «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հրամանատար Դմիտրի Ուտկինը, Նիկոլայ Մատուսեևը, ինչպես նաև ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։