
Ֆլորիդայում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի առևտրի կենտրոնում օգոստոսի 26-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ջեքսոնվիլի քաղաքապետ Դոննա Դիգանին: Զոհերի թվում է նաև հրաձգություն բացած անձը։
BREAKING: Multiple people dead and a man barricaded inside a Dollar General on Kings Rd pic.twitter.com/ISQSgmef4J
— Aleesia Hatcher (@AHatcherNews) August 26, 2023
Ականատեսների խոսքով՝ հարձակում գործած անձը կրակ է բացել առևտրի կենտրոնի ներսից, այնուհետև բարիկադավորվել այնտեղ: Շենքի մոտ է ժամանել հատուկ նշանակության ջոկատը։ Հարձակում գործած անձը սպանվել է։ Քաղաքային ոստիկանության ղեկավարի խոսքով՝ հանցագործությունը տեղի է ունեցել աֆրոամերիկացիների նկատմամբ՝ հրաձիգի ատելության հողի վրա։ Հենց նրանք էլ դարձել են հարձակման զոհ։
Fox-ի աղբյուրը պնդում է, որ հարձակում գործած անձի ծնողները կապ են հաստատել ոստիկանության հետ և հայտնել, որ նրա տանը գտել են ինչ-որ «հրովարտակ», որի բովանդակության մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Լուսանկարը՝ John Raoux/AP
Մեկնաբանել